Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված · Էջ 120 / 170
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻԹ (շիտ) «կաթիլ, բոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēt- «ցատկել, ոստնել, ցայտել, բխել» (անմիջական նախաձեւ՝ *skhēt(h)-)
«բոց» իմաստը կարող է գալ *kuei-t- «լուսաւոր, սպիտակ» արմատից, մանաւանդ որ այս արմատին պատկանող բառերի մէջ կան մերձաւոր իմաստներ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիթալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. scateo «բխել, վխտալ»
հ. լիտվ. skasti (skatau) «ցատկել»
ռուս. цвести «ծաղկել»
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻԹԵԼ «խայթել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
խայթ, խիթ եւ շիթ- ձեւերի յարաբերութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիթող, շիթոց, շիթ(ա)ցաւ
Տե՛ս նաեւ
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՇԱԿ (-ի, շշկի) (շիշակ, շիշեկ) «գառնուկ, բողբոջ, ծիլ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. šišak
Մատենագիտություն
H. AG 273; Աճ. ՀԱԲ 519
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՏՏԻՏԻ «իգացող, կնաբարո տղամարդ»
Ծագումն անհայտ է
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՒ (-ոյ) «դալար ճյուղ, խաղողի չանչ, ոստայնանկության մի պարագա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *skhi-p-)
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԻՒԱՆ «լացուկոծ, ողբ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ անհայտ šivan
Մատենագիտություն
H. AG 273; Աճ. ՀԱԲ 521
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՈՌՈՍ «դեղնականաչավուն խաղողի մի տեսակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. χλωρός
χ-ի š (շ) արտասանությամբ
Մատենագիտություն
H. AG 368; Աճ. ՀԱԲ 522
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՂԹԱՅ (-ի, -ից) «շղթա»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արամ. šīšiltā
Փոխառության աղբյուր՝ ասոր. šešaltā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղթայագործ, շղթայակապ, շղթայաձեւ, շղթայատող, շղթայել, շրթնաշղթայ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 477; H. AG 314; Աճ. ՀԱԲ 524
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՂՈՒԱԿԱՆ «մի տեսակ կոշիկ (հողաթափ)»
Ստուգաբանություն
Կազմված է շղու- անհայտ արմատից՝ -ական վերջածանցով: Աճառյանը (ՀԱԲ 3, 525) սրան է միացնում ԲՀ-ի շղոկան «փառամոլ» կամ «աշխարհական» բառը
Մատենագիտություն
ՀԱԲ 525
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՄՈՐԻԼ «հոտել, նեխել»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ վրաց. šmori (թերեւս) «հոտ»
բայց կարող է լինել հակառակ փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526