Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 120 / 552
ԴԵՂ
I
(-ոյ, -աւք, ուշ՝ նաեւ -ի, -ից)
«(կանաչ, դալար) խոտ, դեղաբույս, բուժախոտ, դեղ, դարման, թույն, կախարդանք, մարմինն օծելու անուշահոտ յուղ, աչքի ծարիր, թանաք, արեբ, կպչան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
Այստեղից է նաեւ դեղին գույնանունը: *dhel- «ծաղկել, կանաչել» արմատից՝ *dhal- ձեւի կողքին, որից դալար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղատու,
դեղել,
դեղագիտութիւն,
դեղագործ,
դեղոց,
դեղախոյնկ,
դեղահունդ,
դեղաբուխ,
դեղուն,
անդեղեայ,
անդեղայ,
անթեղայ,
մաղձադեղ,
մկնդեղ,
սեւադեղ,
դառնադեղ,
թմրադեղ,
կապնդեղ,
հացադեղ,
խաշնդեղ,
ծակնդեղ,
դեղագիր,
դեղատոմս,
դեղատուն,
դեղավաճառ,
դեղատուփ,
դեղափոշի,
դեղին
Տե՛ս նաեւ
ԴԵՂ
II
«դաշտան»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական
Հնարավոր է, որ լինի դեղ բառի իմաստային զարգացումը
Տե՛ս նաեւ
ԴԵՂՁ
(դեղձան «դեղին»)
««դեղձ (պտուղ)» («*դեղին»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *dhel-dhi-)
արմատից (*dhal-ի կողքին, որտեղից՝ դալ, դալար)
այստեղից է նաեւ դեղձ «դեղին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դալ
հայ.
դալար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 649
ԴԵՂՆԵՂԻ
««?» (գործածված է «ճրագուն դեղնեղի լինի» արտահայտության մեջ)»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
դեղին + եղ-ի (-եղ ածանց) կազմությունը «դեղնավուն» իմաստով եւ ոչ դեղ նեղի (նեղութեան), ինչպես հավանական է համարում Աճառյանը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
ԴԵՂՏԱՅ
«սատանայապետ, վհկապետ» կամ «դեղատու»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կապված է հուն. դելտա տառի անվան հետ, բայց ի՞նչ ձեւով
ԴԵՄԱՒՆ
(դեմաւ, դեմառ, գեմառ)
««գավառ» (այլեւ գեմառ «գավաթ» եւ գեմաւ «գավիթ») (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δήμω
«երկիր, գավառ»
«երկիր, գավառ» (այլեւ՝ «ժողովուրդ»)
Տե՛ս նաեւ
ԴԵՄԵՏՐԻՏՈՍ
«պատգամավոր»
Փոխառություն (՞)
փոխառություն հունարենից կամ լատիներենից
ԴԵՄՈՆ
(գեմաոն, դիպեմաոն)
«բազմություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δήμον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։