Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 120 / 318
ԾԵՔ
«ծուռ»
Ծագումն անհայտ է
ծեն(ն)թենայ-ն հեգենայ-ի նմանությամբ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծեքել,
ծեքաբանել,
ծեքածուռ,
ծեքական,
ծեքծեքել,
ծեն(ն)թենայ
ԾԷՍ
(-ի)
«ծես, արարողություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. cesi
(թերեւս)
«կարգ, ծես»
հնարավոր է, որ հայերենը եւ վրացերենը ծագում են մի երրորդ աղբյուրից` թերեւս ուրարտերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիսական,
ծիսակատարություն
ԾԻԱՆԱԿ
(ծիածակ՞)
«խայտառակ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԾԻԹՆԱՑ
«տաշտաթաղ անելու ճյուղ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ:
ԾԻԹՐԱՅ
(ծիթրասին)
«զանգակազգի մի բույս` Campanula rapunculus L.»
(բուսաբանական)
Ծագումն անհայտ է
ԾԻԾԱՂ
«ծիծաղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'oig'l-
«պայծառ, զվարթ շողալ»
կրկնավոր կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիծաղիլ,
ծիծաղկոտ,
ծիծաղական,
ծիծաղանք,
բազմածիծաղելի,
ծիծաղուն,
ծիծաղաշարժ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ծաղ
հայ.
ծաղր
հուն.
γέλως «ծիծաղ»
Մատենագիտություն
Pok. IEW 366
Ծ(Ի)ՄԵԼ
(զիմել)
«ագռավաբանջար, կատվաբույթ»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. jumela
(բուն աղբյուրը չի հավաստված)
«հավակատար»
Աղբյուր՝ վրաց. camali
(բուն աղբյուրը չի հավաստված)
«դեղ»
Աճառյանը (ՀԱԲ 2, 464) նշում է կովկասյան (քարթվելական) երկու հնարավոր աղբյուր: Նման են հնչում նաեւ ռուս. жасминда «հավակատար» եւ հայ. շոմին «ծմել, սպանախ» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
жасминда «հավակատար»
հայ.
շոմին «ծմել, սպանախ»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 464
ԾԻՏ
(-ի, -ից)
«ճնճղուկ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi-
«երգել, կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *g'īd-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 458) վերագրում է կովկասյան ծագում՝ օրինակ բերելով չ-ով (č) սկսվող կովկասյան քարթվելական (վրաց.) čiti «թռչնակ, սոխակ», մեգր. čiti «թռչնակ, ճնճղուկ», ինգ. čit «ճնճղուկ, ծիտ» բառերը եւ նշելով, որ հայերեն բառը հանդիպում է միայն կովկասահայ բարբառներում, թեեւ վրաց բառարանագիր Չուբինաշվիլին վրաց. բառը փոխառություն է համարում հայերենից: Քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական աղբյուրից՝ *g'ēi- «երգել, կանչել» արմատի համար ենթադրելով *g'īd-ով տարբերակ (*g'īd- > ծիտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծտաբոյն,
ծտախաղող,
ծտապաշար,
ծտանուտ,
ծտենակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gaodys «աքաղաղ»
լիտվ.
giedoti «երգել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 458
ԾԻՐ
(-ոյ, -աւ)
(այլ ձեռագիր՝ -ով)
«ծիր, շրջագիծ, եզր, սահման»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi-
«ծլել, ծաղկել»
Աղբյուր՝ ակկադ. sirū
(թերեւս)
«եզր»
Ավելի քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *g'ēi- «ծլել, ծաղկել» արմատից (այստեղից՝ հայ. ծիլ), որից կան իմաստով մերձավոր ձեւեր՝ (հմմտ. մի կողմից՝ լիտվ. žiedas «ծաղիկ, օղակ, մատանի», մյուս կողմից՝ հոլ. kill «նեղ ծովածոց», (*«ճեղք»), նորվ. keila «փոքր փողրակ, ջրանցք»): Աճառյանը (ՀԱԲ 2, 459) նշում է «կովկասյան» (քարթվելական) զուգահեռներ՝ վրաց. cera- «գրել», ճան. (լազ.) car- «գրել», որոնց համար արդի քարթվելագետները առանձնացնում են *cer «պատկերել, քերել» ընդհանուր արմատ (Klimov, ЭСКЯ 249), ապա cre «շրջան(ակ), շրջագիծ», որ այս արմատի հետ չի կապված: Նա հնարավոր է համարում քարթվելականը եւ հայերենը բխեցնել ուրարտերենից (հմմտ. ակկադ. ecēru(m) «նկարել, գծագրել», որից կարող էր փոխառվել ուրարտերեն ձեւը, եթե այն իրոք գոյություն է ունեցել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրագիր,
ծրագրել,
ծիրաձան,
ծրանալ,
ծրափակել,
ափնաձիր,
լայնաձիր,
բոլորաձիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
žiedas «ծաղիկ, օղակ, մատանի»
հոլ.
kill «նեղ ծովածոց, (*«ճեղք»)»
նորվ.
keila «փոքր փողրակ, ջրանցք»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 470;
Աճ. ՀԱԲ 459;
Klimov, ЭСКЯ 249
Տե՛ս նաեւ
ԾԻՐԱՆ
«մի ծառայատուղ՝ ծիրան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'er-
«հասունանալ, ծերանալ»
*-no ածանցով
Աղբյուր՝ ասոր. hazzura armənājā
«հայկական խնձոր՝ ծիրան»
Աղբյուր՝ լատ. armeniaca
«ծիրանի գիտական անվանումը»
Ծիրանի անունը կապված է հասունանալու գաղափարի հետ, այն համարվել է վաղահաս պտուղ (հմմտ. լատ. praecogum «վաղահաս» > հուն. πραικοκιον > արաբ. (al-)birqūq (barqūq) > իսպ. albaricoque, պորտուգ. albricoque, կատալան. a(l)bercoc, որտեղից՝ ծիրանի եւրոպական անվանումները (ֆրանս. abricot, անգլ. abrecock, ավելի ուշ, ֆրանս. ազդեցությամբ՝ apricot): Հնդեւրոպական *g'er- արմատի ածանցյալն է *-no ածանցով «հատիկ, միջուկ, կորիզ» իմաստով մի նախաձեւ, որից ծագում են լատ. granum «հատիկ», ն. գ. korn «արմատ», kern «մի- ջուկ», ռուս. зерно «հատիկ, հացահատիկ, սերմ» բառերը։ Ծիրանի բուն հայրենիքը Չինաստանն է, բայց հնում այդպիսին է կարծվել Հայաստանը, որի Արմենիա անվան հետ կապված է ծիրանի գիտական armeniaca անվանումը՝ որպես հայկական պտուղ (տե՛ս The Merriam-Webster book of word histories, 1976, 9-10)։ Հմմտ. նաեւ. ակկադ. armannu(m) (armanû) «(ծիրան(ի)»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիրանի,
ծիրանակիր,
ծիրանեկիր,
ծիրանածին,
ծիրանաներկ,
ծիրանավաճառ,
ծիրանանալ,
ծիրանաւոր,
ծիրանախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
praecogum «վաղահաս»
իսպ.
albaricoque
ֆրանս.
abricot
լատ.
granum «հատիկ»
ն. գ.
korn «արմատ»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։