Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 112 բառահոդված (էջ 12/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԿ I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon- (անմիջական նախաձեւ՝ *-u-kon-) նախորդող *-u- հիմքակազմ տարրով
Ինչպէս -իկ-ը (տե՛ս), ծագում է հնդեւրոպական *-kon- բաղադրեալ ածանցից` նախորդող *-u- հիմքակազմ տարրով (հմմտ. մանուկ-մանր, սեռ.-տր. մանու). Այս նոյն -ուկ-ն է արդեօք, որ համաբանութեամբ տարածուել է բուսանունների վրայ` ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ. բողկուկ-ի դէպքում -ուկ-ն ակնյայտօրէն փոքրացուցիչ-փաղաքշական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրուկ, այրիկ, ծիծառնուկ, մժղուկ, պուտուկ, պտուկ, ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ, բողկուկ
Տե՛ս նաեւ
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՈՔ (հմմտ. -աբ) «բարիոք (բարւոք), բորբոք, փոքրոք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k(o)- (անմիջական նախաձեւ՝ *-o-k(o)-) նախորդող -ո- հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *-k(o)- ածանցից՝ նախորդող -ո- հիմքային տարրով (բարի, -ոյ, բորբ, -ոյ, փոքր, -ոյ):