Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 133 բառահոդված (էջ 12/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 793, սյունակ 1 Էջ 793
-ԱԲԱՐ «ազատաբար, ընկերաբար, ընտանեբար, լրբաբար, մեծաբար, որդեբար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -բար բաղադրիչից, որ բար-ք բառի արմատն է։ Վերջինս, դերանվանական հիմքին միանալով, կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատաբար, ընկերաբար, ընտանեբար, լրբաբար, մեծաբար, որդեբար, այսբար, հիբար, որբար
Տե՛ս նաեւ
Էջ 793, սյունակ 1 Էջ 793
-ԱԳՈՅՆ «դառնագոյն, լրբագոյն, սրբագոյն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. gaona- «կերպ, եղանակ, գույն»
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն գոյն բաղադրիչից, որ գոյն բառն է։ Վերջինս իրանական ծագում ունի։ Դերանվանական հիմքերի հետ կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնագոյն, լրբագոյն, սրբագոյն, այնգոյն, այսգոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավեստ.
gaona-
«կերպ, եղանակ, գույն»
մ. պրսկ.
gōn
«գույն»
Տե՛ս նաեւ
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱԿՆ (հմմտ. -ակ) «դիակն, այլեւ, թերեւս, արեգակն, կայծակն, փայլակն (եթե վերջիններիս ակն-ը նոյնը չէ ակն «աչք» բառի հետ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kon- նախորդող ա-ով
կ-ի անհնչեղութիւնը բացատրւում է նրա դիրքով ն-ից առաջ:
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅԻՆ «ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
Էջ 796, սյունակ 1 Էջ 796
-ԱՅՔ «իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγωνισταί «մարտիկներ»
փոխատու լեզու՝ հուն. ἀθληταί «աթլետներ, ըմբիշներ»
փոխատու լեզու՝ հուն. αἱρησιῶται «հերետիկոսներ»
փոխատու լեզու՝ ասոր. -ā «status emphaticus»
Այս ածանցի մէջ միաւորուող ձեւերը կազմուած են -այ տարրից՝ -ք հոգնակերտով, ընդ որում -այ-ը հաւանաբար գալիս է տարբեր աղբիւրներից. 1) եպիկուրայք, պիւթագորայք ձեւերում -այ-ը գալիս է Եպիկուր, Պիւթագոր(աս) հատուկ անունների սեռական-տրականի ձեւից (Եպիկուր, -այ, -այ-ք). 2) ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք ձեւերում այն գալիս է հունական այ-ով հոգնակի ձեւերից. 3) իրանական փոխառյալ հիմքերով աշխարհայք, իշխանայք ձեւերում թերեւս պահպանուել է հիմքային -ա-ով ձեւը (հմմտ. աշխարհ-ա-ց, իշխան-ա-ց, այլեւ զճանապարհայն). 4) ասորական փոխառյալ հիմքերով խանութայք, հռիտորայք, պրակտատայք ձեւերում հաւանաբար ասոր. -ā-ն հայերենի համար սովորական յ-ի յաւելումով եւ -այք-ի համաբանական տարածմամբ: Հնարաւոր է, թերեւս, մի շարք ձեւերի համար ենթադրել կանայք ձեւի համաբանական ազդեցութիւնը: Նկատի ունենալով հայերենի շեշտի բնոյթը՝ շեշտահաջորդ վանկերի անկումով՝ պատահական պետք է համարել եւ ձագումնաբանօրէն չմեկնել նմանութիւնը հուն. α-ով հիմքերի հոգն. ուղղ. θεαί «աստուածուհիներ» ձեւի հոգնակիի հետ: Պատահական պետք է համարել նաեւ -այ-ի նմանութիւնը միջ. պրսկ. -āy ածանցի հետ՝ հակառակ Գրեպինի կարծիքի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք, եպիկուրայք, պիւթագորայք, խանութայք, հռիտորայք, պրակտատայք, կանայք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
deae
Մատենագիտություն
Greppin 1975, 66
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆ III (իշան(ք), ծիան(ք))
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. իրան. -ān «հոգնակերտ»
հոգնակերտից. սա հանդիպում է պարթեւերենում, միջին պարսկերենում, ինչպես նաեւ նոր պարսկերենում: Այս կապակցությամբ սխալվում է Գրեպինը (Greppin, 1975, 38), որ մերժում է -ան հավաքական-հոգնակերտի իրանական ծագումը այն պատճառաբանությամբ, թե -ան-ը ուշ զարգացման արդյունք է եւ հին տեքստերում, ինչպես, օրինակ, Աստվածաշնչում, չի հանդիպում:
Մատենագիտություն
Greppin 38
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԻ II (ազատանի, ավագանի, նամականի, վնասանի)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ān «հոգնակերտ»
Նկատի ունենալով -անի-ով հոգնակերտ-հավաքական բառերի մեծ մասի իրանական ծագումը՝ այն պետք է համարել իրանական -ān հոգնակերտից ծագող -ան-ի եւ ի-ի միացման արդյունք. վերջինիս ծագումը լիովին պարզ չէ:
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՊԷՍ (-ապէս)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին իրանական *pēs
Կարելի է առանձնացնել -պէս-ը, որը ծագում է պէս բառից, որի աղբիւրն է միջին իրանական *pēs բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
էապէս, իսկապէս, նմանապէս, քաջապէս
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՍՏՈՒՆ (-աստուն)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
թերեւս -(ա)ստան ածանցի տարբերակն է (հմմտ. ամարաստան)՝ վերջին մասով բաղարկուած տուն բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարաստուն
Տե՛ս նաեւ
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՏ II «ականջատ, խրամատ, միջատ, ունջատ, պնջատ, փայտատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հատ-անել բայի արմատից՝ h-ի անկումով (հմմտ. բնահատ. բրբռ. քնատ)։ Վերջինիս աղբիւրն էլ ամենայն հաւանականութեամբ խեթ. hattai- «հատել, կտրել, ծակել, պատռել» բայի արմատն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականջատ, խրամատ, միջատ, ունջատ, պնջատ, փայտատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
hattai-
«հատել, կտրել, ծակել, պատռել»