Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 312 բառահոդված (էջ 12/32)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՊՐԵԼ «տնտեսել (՞)» կամ «կարգավորել (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
Պետք է ուղղել թտպրել՝ թետպիր-ից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 198
Տե՛ս նաեւ
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԽ I (թուղ), -ոյ «թուխ, թխագույն, մուգ գորշ, սեւավուն, մութ, մթին, խավար, մռայլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *teu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *tu-kho-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 203) դնում է կասկածելիների շարքում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխագոյն, թխանալ, թուխակն, թոյրաքուխ, քաջաթուխ, բոթուխ, թխորակ, թխադեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
poka
(*tu-g>)
հ. շվեդ.
thukna
«մառախուղ»
հ. անգլ.
duxian
«մթնեցնել»
հ. սաքս.
thiustri
հ. վ. գ.
d-uster
«մութ»
հ. սլ.
tuko
«ճարպ» (*tu-k>) ըստ Պետերսոնի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 203; Pok. IEW 1081
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒՃ «դոժ (Վենետիկի եւ Զենովայի հանրապետության գլուխը)» (պատմ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. doge
թուրքերենի միջնորդությա՞մբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
Էջ 277, սյունակ 1 Էջ 277
ԹՐԹՈՒՐ (-ոյ) «միջատաձվից ելած որդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «շփել, մաշեցնել, անցք բանալ, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *tōrtōro-) կրկնավոր
կրկնավոր *tōrtōro-` *ter- «շփել, մաշեցնել, անցք բանալ, ծակել» արմատից, որից նաեւ՝ թուր.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրթրոց, թրթուրակեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τερηδών
«մի տեսակ թրթուր, աղեորդ»
լատ.
starenes
«փայտակեր ճճի, շաղափուկ»
լիտվ.
trandis
«փայտակեր ճճի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 214
Էջ 282, սյունակ 1 Էջ 282
ԺՄԵՐԵՍ «?»
Ստուգաբանություն ()
Վրիպակ, ըստ ձեռագրերի պետք է ուղղել՝ խորշոմերես
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 232
Էջ 282, սյունակ 1 Էջ 282
ԺՊԻՏ (ժմիտ, ժմբիտ) «քմծիծաղ, ժպիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նմանությունը հնդեւրոպական *gʷhemb- «ուրախ ցատկոտել» արմատի հետ պատահական պետք է համարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժպտիլ, ժմտիլ, ժմբտիլ, ժպտումն, ժպտական, բարեժպիտ, ժպտալից, ժպտուն
Էջ 286, սյունակ 1 Էջ 286
ԻՇԽԱՆ (-ի, -աց) «իշխան, իշխող, տեր, պետ, կառավարիչ, զօրաւոր մարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աղբիւր *xšān(a)
փոխատու լեզու՝ պրթ. xšayant (xšynd) «իշխան»
Հաճախակի համեմատւում է խեթ. išha «տեր» բառի հետ, որ աւելի քիչ հաւանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանական, իշխանաբար, իշխանութիւն, անիշխանութիւն, ինքնիշխան, իշխանավայել, անիշխանական
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
xšayant (xšynd)
«իշխան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՐՄԽՈՆՆԵԼ (իրս խառնեալ՝ ՀԱԲ) «խաշտեալ, խառնեալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԶՈՒՐ «զոպա, ծոթրին»
Ստուգաբանություն (անստույգ)
նույնն է խոզար «դալար բույս» բառի հետ, եթե ԲՀ-ի «խազոր եւ զոպայ ծոթրին կամ բոյս դալարոյ» բառահոդվածի մեջ պետք է առանձնացնել զոպայ «ծոթրին» եւ խազոր=խոզար «դալար բույս» բառահոդվածները
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԻՓԱՅ (խալիֆայ) «խալիֆ, ամիրապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xalifa
Մատենագիտություն
H. AG 267; Աճ. ՀԱԲ 315