Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 119 բառահոդված (էջ 12/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌ I (-ոյ) (ուռն «սեպ») «ճյուղ, ընձյուղ, ուռենի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-s-, *or-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռամիջակ, ուռի, ուռենի, երեքուռնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άρσικος
«կողով»
նորվ.
run(n)e
«ճյուղ, ընձյուղ»
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌ II «ուռած տեղ, ուռուցք, պալար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-s-, *or-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռնուլ, ուռչիլ, ուռուցիկ, ուռեցկողմ, հողմուռույց, փքոցուռույց
Տե՛ս նաեւ
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌՆ (-ան, -ունք, -անց) «մուրճ, կռան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-n-)
որից նաեւ ուռ «ճյուղ, ընձյուղ» (իմաստային անցման համար հմմտ. մուրճ «դալար ճյուղ» եւ մուրճ «մուրճ»)
Տե՛ս նաեւ
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՍՍԱԼ ««համրանալ, դանդաղ շարժվել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հիշեցնում է բնաձայնական կազմութիւն
Էջ 776, սյունակ 1 Էջ 776
ՔԱՆԱՅՈՒՄ «շարժումն» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 784, սյունակ 1 Էջ 784
ՔՆԹՄԹԱԼ (քնթըմթալ) «ուտելու ժամանակ քիթ-պռունկը շարժել»
Ստուգաբանություն (կրկնավոր կազմություն)
Կրկնաւոր կազմութիւն` քիթ (քնթ) բառից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 583
Էջ 785, սյունակ 1 Էջ 785
ՔՆՔՈՒՄՆ «անպարկեշտ ծիծաղ կամ շարժուձեւ»
Ստուգաբանություն (անստույգ)
կապ ունենա քեքումն, քքուիլ եւ քուք բառերի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆ «ասուն, արբուն, գործուն, իմաստուն, շարժուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ono- (անմիջական նախաձեւ՝ *-o-mno-) ձայնդարձային ձեւ *-o-meno- ածանցից
Ծագում է՝ հ.-ե. *ono- ածանցից, թերեւս մասամբ նաեւ միջին սեռի դերբայական *-o-meno- ածանցի ձայնդարձային *-o-mno- ձեւից, ինչպէս կարծում է Ա. Մեյեն (* -mn- > - ւն անցմամբ)։ հնարաւոր է ենթադրել, որ այս ածանցով կազմուած դերբայական տիպի ձեւերն են հիմք տուել -նուլ տիպի բայերի համար՝ այտնուլ < այտունոլ, զարթնուլ < զարթունոլ (հմմտ. զարթուն), մածնուլ < մածունոլ (հմմտ. մածուն) եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուն, արբուն, գործուն, իմաստուն, շարժուն
Մատենագիտություն
Ջհաւկեան 186
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԻ I «արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղկացած է -ուն- եւ -ի ածանցներից: -ի ածանցի առկայութեան մասին են խօսում նախ՝ խնամի-խնամունի զուգահեռը, երկրորդ՝ խխունջն ձեւի կողքին խխունջուն (խխնջին)՝ -խխնջունի զուգաձեւերի առկայութիւնը. երրորդ՝ արքունի, ծերունի բառերի՝ առանց -ի-ի *արքուն, *ծերուն ձեւերի համար ստուգաբանական հաւաստի զուգահեռների առկայութիւնը. -ունի-ն նոյնպիսի կազմութիւն է, ինչ -անի-ն (գեղանի), -ենի-ն (-եանի) եւ -նի-ն (գաղտնի): իրարկէ -ունի-ով ձեւերի տարածման մէջ դժուար է ժխտել ուրարտական ենթաշերտի ազդեցութիւնը: թերեւս այս նոյն ծագումն ունի տիկնունի «տիկնանոց» բառի -ունի-ն՝ իմաստային տեղաշարժով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἄρχων, -ντος
«առաջնորդ, հրամանատար. տէր, արքայ, թագաւոր» հին փոխառութիւն
հ. հնդկ.
járant-
հուն.
γέρων, -ντος
«ծեր, ծերունի»
Մատենագիտություն
Chantraine 218