Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ՈՒԿ
I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon-
(անմիջական նախաձեւ՝ *-u-kon-)
նախորդող *-u- հիմքակազմ տարրով
Ինչպէս -իկ-ը (տե՛ս), ծագում է հնդեւրոպական *-kon- բաղադրեալ ածանցից` նախորդող *-u- հիմքակազմ տարրով (հմմտ. մանուկ-մանր, սեռ.-տր. մանու). Այս նոյն -ուկ-ն է արդեօք, որ համաբանութեամբ տարածուել է բուսանունների վրայ` ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ. բողկուկ-ի դէպքում -ուկ-ն ակնյայտօրէն փոքրացուցիչ-փաղաքշական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրուկ,
այրիկ,
ծիծառնուկ,
մժղուկ,
պուտուկ,
պտուկ,
ժախուկ,
կանեփուկ,
հաճարուկ,
մեղրուկ,
քնարուկ,
բողկուկ
Տե՛ս նաեւ
-ՈՒՆՔ
«արտեւանունք, երիցունք, խրախունք, կոչունք, հրաշունք, մկանունք, ցցունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-on-es
հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի ձեւ
Հաւաքականակերտ այս ածանցը ծագում է հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի *-on-es ձեւից՝ հանդիպելով -ն-ով եւ -ո-ով վերջացող մի շարք բառերի հոգնակիում՝ թոռն-թոռնունք, հարս-հարսունք, ողն-ողնունք, տոռն-տոռնունք եւ բարձր-բարձունք, մանր-մանունք։ մի կողմից -ն-ով հիմքերի վաղ անկումը եւ մյուս կողմից՝ -ք-ով ձեւերի հոգնակիի անկախ գիտակցումը հանգեցնում են -ունք-ի անկախացմանը՝ որպես հավաքական հոգնակերտի, այս գործընթացը հար եւ նման է -ինք-ով ձեւերի տարածման գործընթացին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտեւանունք,
թոռնունք,
երիցունք,
հարսունք,
խրախունք,
ողնունք,
կոչունք,
տոռնունք,
հրաշունք,
բարձունք,
մկանունք,
մանունք,
ցցունք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։