Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 122 բառահոդված (էջ 12/13)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 699, սյունակ 1 Էջ 699
ՍՔԻՆՈՍ II «հերձի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σχῖνος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 289
Էջ 705, սյունակ 1 Էջ 705
ՎԱՐ «հերկ, կիրառում, վար, վարում»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *uedh- (անմիջական նախաձեւ՝ *vaθ-)
փոխատու լեզու՝ իրանական *vaθ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարել, վարելիք, վարիչ, վարչաւոր, վարուն, վարուց, վարուցաւոր, վարոց, վարոցաւոր, վարոցել, կառավար, բռնավարել, գերեվար, գործավար, զօրավար, ժողովրդավար, իշավար, խառնավար, խոշորավար, մարդավար, վարչապետ, ամբոխավարութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՀԵՐ (ուշ` -ոյ) «վեհերոտ, վախկոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարթեւերեն hwyr- «փոխվել, շփոթվել, հուզվել»
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վեհերել, վեհերոտ, վեհերոտել, վեհերոտություն, անվեհեր
Էջ 727, սյունակ 1 Էջ 727
ՏԵՐԵՒ (-ո) «տերեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. təref
Քիչ հավանական է հնդեւրոպական ստուգաբանությունը *dreuo- «ծառ, փայտ» հիմքից՝ իմաստային անցման անսովորության պատճառով (Patrubány)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տերեւաբեր, տերեւաթափ, մշտատերեւ, դեղնատերեւ, հերձատերեւ, հազարատերեւուկ
Մատենագիտություն
H. AG 317; Աճ. ՀԱԲ 398
Էջ 743, սյունակ 1 Էջ 743
ՑԻՌ «ցիռ, վայրի էշ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sker- «զատկել» (անմիջական նախաձեւ՝ *skēr-s-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցրէշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
իռլ.
skjarr
«վեհերոտ, վախկոտ»
իռլ.
kirra
«վախեցնել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 12
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՒՍԴԱՅ «ավերակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Աճառյանը (ՀԱԲ 4, 526) բխեցնում է լեհերենից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅԻՆ «ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
Էջ 796, սյունակ 1 Էջ 796
-ԱՅՔ «իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγωνισταί «մարտիկներ»
փոխատու լեզու՝ հուն. ἀθληταί «աթլետներ, ըմբիշներ»
փոխատու լեզու՝ հուն. αἱρησιῶται «հերետիկոսներ»
փոխատու լեզու՝ ասոր. -ā «status emphaticus»
Այս ածանցի մէջ միաւորուող ձեւերը կազմուած են -այ տարրից՝ -ք հոգնակերտով, ընդ որում -այ-ը հաւանաբար գալիս է տարբեր աղբիւրներից. 1) եպիկուրայք, պիւթագորայք ձեւերում -այ-ը գալիս է Եպիկուր, Պիւթագոր(աս) հատուկ անունների սեռական-տրականի ձեւից (Եպիկուր, -այ, -այ-ք). 2) ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք ձեւերում այն գալիս է հունական այ-ով հոգնակի ձեւերից. 3) իրանական փոխառյալ հիմքերով աշխարհայք, իշխանայք ձեւերում թերեւս պահպանուել է հիմքային -ա-ով ձեւը (հմմտ. աշխարհ-ա-ց, իշխան-ա-ց, այլեւ զճանապարհայն). 4) ասորական փոխառյալ հիմքերով խանութայք, հռիտորայք, պրակտատայք ձեւերում հաւանաբար ասոր. -ā-ն հայերենի համար սովորական յ-ի յաւելումով եւ -այք-ի համաբանական տարածմամբ: Հնարաւոր է, թերեւս, մի շարք ձեւերի համար ենթադրել կանայք ձեւի համաբանական ազդեցութիւնը: Նկատի ունենալով հայերենի շեշտի բնոյթը՝ շեշտահաջորդ վանկերի անկումով՝ պատահական պետք է համարել եւ ձագումնաբանօրէն չմեկնել նմանութիւնը հուն. α-ով հիմքերի հոգն. ուղղ. θεαί «աստուածուհիներ» ձեւի հոգնակիի հետ: Պատահական պետք է համարել նաեւ -այ-ի նմանութիւնը միջ. պրսկ. -āy ածանցի հետ՝ հակառակ Գրեպինի կարծիքի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք, եպիկուրայք, պիւթագորայք, խանութայք, հռիտորայք, պրակտատայք, կանայք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
deae
Մատենագիտություն
Greppin 1975, 66
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-men (անմիջական նախաձեւ՝ *-mn-) ձայնդարձային ձեւ
Ինչպես ցույց է տալիս մրջիւն-մրջման, գոջիւն-գոջման, այլեւ իրանական ծագմամբ պաշտամն-պաշտաման ձեւերի l (ն-ից առաջ) /մ (ձայնավորից առաջ) հերթագայությունը, -ն-ը ծագել է հ.-ե. *-men ածանցի *-mn- ձայնդարձային ձեւից՝ նախորդող -ա- ձայնավորով: հմմտ. զգամ -զ-գա-ն: հետագայում համաբանությամբ տարածվել է այլ հիմքերի վրա: ավելի քիչ հավանական է -նի-ի *-tnos ձեւից ծագելու վարկածը (Greppin, 1973, 61), եթե նկատի առնենք իմաստային տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղան, գողան, գործան, զգան, կտրան, կրան
Մատենագիտություն
Greppin 61
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՆՔ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-mn- (անմիջական նախաձեւ՝ *-om-no-) դերբայական
Կազմված է -ան ածանցից եւ -ք հոգնակերտից. գողանք - գողունք, կոչանք-կոչունք զուգահեռ ձեւերը ցույց են տալիս -ան/-ուն հերթագայություն եւ հաստատում են մեր վարկածը -ն-ի հ.-ե. *-mn-ից ծագելու մասին, եթե մանավանդ ընդունենք Մեյեի վարկածը (1936, 48, 130) -ուն ածանցի՝ մասամբ հ.-ե. դերբայական *-om-no-ից ծագելու մասին (> *-owno- > -ուն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողանք, լալանք, կոչանք, մոռացանք, ցրանք
Մատենագիտություն
Մեյե 48, 130