Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 12 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 128, սյունակ 1 Էջ 128
ԲԵՒԱՖԱՅ «անհավատարիմ, անվստահելի»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bēvafā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 447
Էջ 128, սյունակ 1 Էջ 128
ԲԺԻԺ (-ի, -այ), (բժիժ, -ոյ) «զանգակիկ», «բալխման, հուռութ»
Փոխառություն (թերեւս)
Կրկնավոր կազմություն՝ թերեւս փոխառված իրանական աղբյուրից (հմմտ. բժժանք=վիժայք, ինչպես բէժ-վէժ), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժժանք, բժժագործութիւն, բժժագործ
Տե՛ս նաեւ
Էջ 128, սյունակ 1 Էջ 128
ԲԻԲ (-ի, -աց) «աչքի բիբ, ակնակապիճ»
Բնաձայն (հավանաբար)
Պատկերավոր-արտահայտչական, հավանաբար, մանկական կազմություն (հմմտ. բրբ. բիբ, պիպիկ, փիփի), որ իբրեւ այդպիսին կարելի է համեմատել (ըստ Պետերսոնի) հ. հնդկ. bimba «սկավառակ, գնդակ», պ. bubuk «բիբ», հուն. βέμβιξ «հոլ», լիտվ. bybis, bibus «պորտ» տիպի բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբջ(ջ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bimba «սկավառակ, գնդակ»
պ. bubuk «բիբ»
հուն. βέμβιξ «հոլ»
լիտվ. bybis, bibus «պորտ»
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԲՈ (բոբո, բոլոլաճ, բոբոլ, բոդոլա, բոբոխ) «ճիվաղ, երեւակայական էակ» (բբ)
Փոխառություն (հավանաբար)
Փոխառություն քարթվելական աղբյուրից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 95) միացնում է պոպոճ (բոբոճ) բառին, որ հավանաբար սրանից տարբեր է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր. bobolia
ճան. bombula
վրաց. oboba «սարդ»
Մատենագիտություն
ՀԱԲ 95
Տե՛ս նաեւ
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԶԻ (բուզի) «արեւգակ» (բբ)
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 1, 460) միացնում է բեզակ «արեւգակ» բառի հետ։ Քիչ հավանական է համեմատությունը վրաց. mze, մեգր. bža «արեւգակ» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. mze «արեւգակ»
մեգր. bža «արեւգակ»
Մատենագիտություն
ՀԱԲ 460; Ջահ. ՀԼՊ 594, 597
Տե՛ս նաեւ
Էջ 134, սյունակ 1 Էջ 134
ԲՈՀԲԵԼ II «խաբել, դավաճանել»
Անստույգ
Աղբյուր՝ իրան. հր- (բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ թրք. բոհրել (բուն աղբյուրը չի հավաստված) «խորովել, աղանձել»
Ենթադրվում է իրանական ծագում (հմմտ. հր-), բայց իրանական այդպիսի ձեւ չի հավաստված: Աճառյանը հնարավոր է համարում դիտել որպես թրք. բոհրել «խորովել, աղանձել» բայի մի առումը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 464
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՏ III «լիրբ, աներկյուղ, անհավան» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՐԳՆ (-գան, -գունք, -գանց) «բուրգ, աշտարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ուրարտ. burgana (ավելի քիչ հավանական է)
-ն-ի պատճառով ավելի քիչ հավանական է աղբյուր համարել ասոր. burga-ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրգաձեւ, բրգանման
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 432; H. AG 392; Աճ. ՀԱԲ 488
Էջ 143, սյունակ 1 Էջ 143
ԳԱԲԱՍՍ (գաբայա(յ)°) «հնձան»
Փոխառություն
Աղբյուր՝ եբրայերենից (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
բայց բուն աղբյուրը չի հավաստված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 495
Էջ 143, սյունակ 1 Էջ 143
ԳԱԳԱՅԵԼ ««գոռոզաբար կռկռալ» (աքլորի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghagh-
բնաձայնական կազմություն, որ թերեւս հասնում է մինչեւ հնդեւրոպական միասնության շրջանը` *ghagh-.
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք. գագաշել «կկթալ (հավի մասին` ձու ածելուց հետո)»
մ. վ. գ. gage(r)n «կռնչալ (սագի մասին)»
լիտվ. gagėti
ռուս. гоготать «կռնչալ»