Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԾԱՆԵԼ
«կործանել, սատակել»
(բառարանային)
Ստուգաբանություն (անստույգ)
Արդյոք կծանել բայը չէ՞ (տե՛ս կիծ)՝ մոտավոր բացատրությամբ։
Տե՛ս նաեւ
ԿՂԵԼ
(*կիղ-* կամ *կուղ-*)
«զտել, մաքրել, քամել, մզել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷel(ə)-
«կաթել, հոսել, ծորալ, բխել, (ցած) գցել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղկղել,
կղկղանք,
կղկաթ,
բրբ. կղեբայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gúlati
«կաթում է, թափվում է, ընկնում է, կորչում է»
հ. հնդկ.
gāldyati
«թափում է, հոսեցնում է, քամում է»
հուն.
βαυ(ξ)ω
«բխել»
հուն.
βάλλω
«գցել»
հ. վ. գ.
grellen
«բխել»
ԿՈԼՈԶՏՐ
(բ. կլզտրուկ, կլստրիկ)
««աչքի կոպի գարեհատիկ, գարուկ» (այլեւ՝ բրբ. կլստրիկ «ծիլիկ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վել), կլոր բան, գունդ»
պատկերավոր կազմություն՝ հնդեւրոպական *gel- «գնդ(վել), կլոր բան, գունդ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. անգլ.
colk(e)
«խնձորի կորիզ»
ռուս.
глаз
«աչք»
ԿՈԿՈՐԴ
(-ի)
«կոկորդ, խոշակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷer-
«կլանել, կոկորդ»
Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն՝ բնիկ հնդեւրոպական *gʷer- «կլանել, կոկորդ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկորդել,
կոկորդալի,
կոկորդալիր,
կոկորդախոս,
կոկորդակիր,
կոկորդակոփ,
կոկորդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կեր
հայ.
կուր
պրուս.
gurcle
ռուս.
горло
«կոկորդ»
լատ.
gurgulio
կրկնավոր
հ. վ. գ.
querka
«կոկորդ»
Մատենագիտություն
H. AG 460;
Աճ. ՀԱԲ 619
ԿՈԿՈՐԴԻՂՈՍ
(-ի, -ից)
(կոկորդիլոս, կոկորդիլ, կոկորդեղոս, կրոկոդիլոս, կոոկոդիլոս, կրոկոտիղոս, կոկորդելոս, կրոկոդիղոս, կոկոդիլոս, կրոկոդիլիոս)
«կոկորդիլոս. մեծ մողես»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κροκόδιλος
Մատենագիտություն
H. AG 538;
Աճ. ՀԱԲ 619-620
ԿՈՃ
«գնդաձեւ բան, գնդվածք, ծառի բուն (կտրտված ճյուղերով), կաղամբի կոթ, գերան, ծեծելու գործիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *goᵘodi-, *gouədi-)
*-d ածանցանով
բնիկ հնդեւրոպական՝ *goᵘodi-, *gouədi- (*geu- «ծռել, թեքել, կամար կազմել» *-d ածանցանով) արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոճակ,
կոճղեզ,
կոճղիզ,
կոճողիզ,
կոճողէզ,
կոճապղպեղ,
կոճկեն,
կոճկենիկ,
կոշկոճել,
կոճկոճել,
կոճոպել,
կոճռտիլ,
կոճկցել,
կոճիկ,
կոճկամբ,
կոճկորակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիզ.
kāte (kaut)
«կոճ»
ն. վ. գերմ.
kote, köte
«կոճ»
Տե՛ս նաեւ
ԿՈՅ
I
-ի, -ից (ուշ՝ կու, -ոյ)
«թրիք, բակոր, անասնաղբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷōu-
«փակոր, թրիք, կղկղանք, զզվելի բան»
(անմիջական նախաձեւ՝ *gʷōu-to- կամ *gʷōu-so-)
արմատից. հմմտ. հ. հնդկ. gū-tha «կղկղանք», ռուս. говно «կղկղանք»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոյանոց,
կոյաջուր,
կոյուղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gū-tha
«կղկղանք»
ռուս.
говно
«կղկղանք»
Մատենագիտություն
H. AG 461;
Աճ. ՀԱԲ 628
ԿՈՅԶ
ուշ՝ -ի, -ից
«ողկույզ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կորացնել, կամար կապել»
(անմիջական նախաձեւ՝ *geu-gh-)
արմատից. հաւանաբար սրանից են կազմուած ըն-կոյզ եւ ողկոյզ. Աճառյանը (ՀԱԲ 2, 629) համարում է ողկոյզ բառի կրճատումը ստուգաբանութեամբ՝ խաղող(ոյ) ողկոյզ > խաղողոյ կոյզ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոյզկապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
guzak
«ոտքի կոճ»
(°)
լիտվ.
gùžas
«կոճ, կոնգոմ, պիստակ»
լիտվ.
gaužĕ
«գլուխ»
Մատենագիտություն
ՀԱԲ 629
Տե՛ս նաեւ
ԿՈՆՃ
(-ոյ)
«բռունցք»
(բբ)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *ger-
«հավաքել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-s-)
Բաղադրութիւն՝ կոշել (՞): Անստույգ բառ: Թերեւս ենթադրված է կոշկոճել բայից, որ իրականում կոճ-ի կրկնավորն է՝ կ-ից առաջ ճ > շ անցմամբ: Քիչ հնարավոր է ենթադրել *gor-s- նախաձեւ՝ *ger- «հավաքել» արմատից՝ *կորշ > կոնշ անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոշել
ԿՈՌ
II
«վեգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g(o)ᵘors-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *g(o)ᵘosr-)
արմատից. հմմտ. հայ. կոր, կորիզ, լիտվ. gurnas «ոտքի կոճ», մ. ն. գ. küse «կոր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կոր
հայ.
կորիզ
լիտվ.
gurnas
«ոտքի կոճ»
մ. ն. գ.
küse
«կոր»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։