Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1109 բառահոդված (էջ 12/111)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՊՕՏ (բօնպօտին, բօնբօն) «պասպայիճ, բազմոտիկ (բոյս)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ լատ. polypodium
փոխատու լեզու՝ ֆր. polypode
փոխատու լեզու՝ անգլ. polypody
լատ. polypodium-ի (ֆր. polypode, անգլ. polypody) հետ կապուած աղաւաղուած ինչ-որ ձեւ
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՋԱՐ (-ոյ, ուլ՝ -ի, -ից, -աց) «կանաչեղէն, ուտելի խոտաբոյս (ուլ՝ ձկնդեղ, բազուկ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *bhendh- «կապել» արմատի հետ: Թրք. panjar, վրաց. banjar եւ այլ նման բառերը Աճառյանը (ՀԱԲ 1, 409) համարում է հայերենից փոխառյալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանջարիկ, բանջարեղեն, բանջարաճաշակ, բանջարակեր, բանջարաճաշակութիւն, բանջարանոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՆՏ/Ղ (-ի, -ից) «բանտ, զնդան, դատապարտվածների արգելարան, կապանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *band
փոխատու լեզու՝ ավ. banda «կապանք, շղթա»
փոխատու լեզու՝ պ. band «կապ, շղթա»
փոխատու լեզու՝ սողդ. βand «բանտ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *band: Հմմտ. ավ. banda «կապանք, շղթա», պ. band «կապ, շղթա», սողդ. βand «բանտ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանտակալ, բանտական, բանտամուտ, բանտարան, բանտապետ, բանտարգել, բանտարկել, բանտարկութիւն
Մատենագիտություն
H. AG 117; Աճ. ՀԱԲ 410
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍՏ II «բանտարկում, կապում, շղթայում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. bastan «կապել»
փոխատու լեզու՝ պ. bastan «կապել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաստարան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
Էջ 120, սյունակ 1 Էջ 120
ԲԱՐԲԻԶԱԿ (բարբիզնակ, բարբուզան, բարբուզնա, բարբուզնաւ) «մի բոյս` ծմել (թրք.) հիրիկ» (բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. yarbūz
սխալ ընթերցմամբ. բրբ. ձեւը ժող. ստուգաբանութեամբ կապւում է քրդ. bari bəza «ձիւնածին» կապակցութեան հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420
Էջ 120, սյունակ 1 Էջ 120
ԲԱՐԳԵՂ ««բարերախտ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է (եթե բար-ը կապ չունի բարի-ի հետ)
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐՍ(ՈՒ)ՄՆ (հգն. -ունք, -անց) «տրցակ, որ կրակապաշտները աղոթքի ժամանակ պահում էին ձեռքներին» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավեստերեն barəsman
փոխատու լեզու՝ միջին պարսկերեն barsum
փոխատու լեզու՝ պազենդ barsum
Փոխառություն իրանական աղբյուրից։
Մատենագիտություն
H. AG 119; Աճ. ՀԱԲ 429
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԴՈՒՁ (բրբ. պտուզ, պտօ) «փոքրամարմին, կարճահասակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հազիվ թե կապ ունենա (բարբառային *փութ > բուդ ձայնեղացմամբ) հնդեւրոպական *pōu-pū- «փոքր, մանր» արմատի հետ, որտեղից նաեւ հայ. փոքր:
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՂԿԵԼ «նեղել, տառապեցնել. վշտակցել (՞)» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *bhel-eu- «խփել, թուլացնել, հիվանդացնել» հիմքի հետ՝ *bhel-u- > բեղզ, որից բարբառային խլացմամբ բեղկ (՞).
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
balwjan
«նեղել տառապեցնել, չարչարել» (՞)
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՈԳ ««մեծ» (ԲՀ)» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. büyük (böyük)
Հաւանաբար կապ չունի բեթք (բէք, բաք) բառի հետ:
Տե՛ս նաեւ