Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՂԱԼԼԻ
(ղալղի, խալի)
«արաբական մի ծաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ.
բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ձեռագրերից մեկում սրա փոխարեն գրված է խաղա «մշեղ» (մշկայուղ):
ՃԱԿ(Կ)Գ
«չխկոց»
Ստուգաբանություն (բնաձայն)
փոխատու լեզու՝ պ. čak
«ապտակ»
Բնաձայնական կազմություն։ Եթե վաղ իրանական փոխառություն չէ. հմմտ. պ. čak «ապտակ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճա(կ)գարան
ՃԱՒԱՐՍ
«մի տեսակ խաղող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. jāvars
(յուն. κλόρος-ի սխալ ընթերցանութիւնից առաջացած)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
ՃԻՌ
(-ի-ա)
«խաղողի փոքրիկ (սակաւահատ) ողկոյզ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՃՈՊԱՆ
(-ի, -ա)
(ճօպան)
«պարան, ճոպան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճոպանաձիգ,
ճոպանատր,
ճոպանախաղաց
ՄԱԶԱՍ
I
«խաղալիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. mazād
«մի խաղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 222
ՄԱԽԱՂ
(-ի)
(մադախ, մաղխաղ)
«տոպրակ, պարկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՄԱՆԿԻ
(ԲՀ՝ մանկիտիս «խաղաղություն»)
«տի կամ խաղաղություն»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ ԲՀ-ի հրատարակչի, մանկիտիս-ը հավանաբար կազմված է մանուկ եւ տի բառերից, բայց կարող է լինել նաեւ մանկտի-ի աղավաղված ձեւը, բայց անհասկանալի է «խաղաղութիւն» բացատրությունը:
ՄՈՒՏՂԻԶ
««խազմուզ, խաղողի հիւթ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է։
ՆԵՄԷ
(-ի, -ւոց, հգն. -եայս)
«հունական մի մրցախաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. νέμεα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Նեմէական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 440
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։