Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1906 բառահոդված (էջ 12/191)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒՆԻ «ի ծածուկ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե հայկական ապ-ունի կազմություն չէ, ապա, թերեւս, կապ ունի ԲՀ-ի ապփուտովք «ի ծածուկ» կամ առփովենաց «ի ծածուկ» բառահոդվածների հետ:
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒՌԻՇ «?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ապուռ իշի «էշի հարկ» կապակցության՝ իբրեւ մեկ բառ ընթերցվելուց:
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐՈՒՐ «սմբուլի տեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ābrūd
ābrūr ընթերցմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌ I (նախդիր եւ նախածանց) «մոտ, դեպի, կողքին, համար, փոխարեն, (հունարեն՝ πρός)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per-
արմատից: Հին կազմություն է առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առուկ, առանձին, առողջ, առընթեր, առաւել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρός
հուն.
πόρσω
հուն.
πόρρω
«առաջ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246
Տե՛ս նաեւ
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱՄԲԱԽՈՐ «°» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս ժամահամբույր-ի սխալագրություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զառամբախոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՍՏԱԿ «գինու ծորակավոր թաս կամ գավաթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stag- «ծորալ» (անմիջական նախաձեւ՝ *(ա)ստակ)
Կազմված է առ- նախածանցով` թերեւս հնդեւրոպական ծագման *(ա)ստակ արմատից` *stag- «ծորալ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στάζω
«կաթիլներով թափել, ծորալ»
լատ.
stagnum
«ջրատեղ, ջրավազան, ծորացող ջուր»
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՈՒՇՏ «միզափամփուշտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է առ- նախածանցով` բուշտ բառի հետ միջին դիրքում *b>վ >ւ անցումով կապված *(ա)ւուշտ արմատից:
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԹԵՐ «շնչերակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է առ եթերացն առնթեր կապակցության սխալ գրչությունից։
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻԹ (-ի, -աց) «հարսնախոս, միջնորդ, բարեխոս, միջոց, առիթ, պատճառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar- «հարմարեցնել» (անմիջական նախաձեւ՝ *rē-t(h)ā-) *rē-, *(a)ri-, *rēi-
Ավելի քիչ հավանական է Պատրուբանիի ստուգաբանությունը՝ առ- նախդրով *ei-t- «գնալ» արմատից կազմված լինելու մասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առթել, առթական, մահառիթ, կենսառիթ, շարժառիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
reor
«հաշվել, համարել, կարծել»
լատ.
ratio
«հաշիվ, կապ, հարաբերություն, փոխհարաբերություն, հնարավորություն, ուղի, եղանակ, հիմք, շարժառիթ, պատճառաբանություն»
լատ.
rītus
«ծես, սովորություն»
հ. հնդկ.
iti
«ընթացք»
լատ.
itus
«ընթացք»
լատ.
iter
«ուղի միջոց»
Տե՛ս նաեւ
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՒԾ (-ու, -ունք, ուղ՝ -ոյ) (առեւծ, առեաւծ, մ. հայ. առոյծ) «առյուծ, մի համաստեղություն, երաժշտական մի եղանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *reug- «մռնչալ»
Թերեւս հայկական կազմություն բնիկ հնդեւրոպական արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առիւծաբար, առիւծագոյն, առիւծակորիւն, առիւծանալ, առիւծենի, մրջնառիւծ, գետնառիւծ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259