Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1597 բառահոդված (էջ 12/160)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆ (-ին, -ինք) «արու վայրի ոչխար, շիլկերտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *rsen- «արական»
արմատից. հմմտ. հ. հնդկ. ršabha- «ցուլ», ավ., հ. պ. aršen, հուն. άρσην, άρρην «այր, տղամարդ, արու կենդանի»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ršabha-
«ցուլ»
ավ.
aršen
հ. պ.
aršen
հուն.
άρσην, άρρην
«այր, տղամարդ, արու կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՌՏԱԼ «տատանիլ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բուն բացատրութիւնն է «պատմել», որ աղաւաղմամբ դարձել է «տատանիլ»։ հմմտ. Ամալեան, ԲՀ 32, 350, որտեղ նաեւ՝ առատոտել «պատմել կամ առտալ» եւ առտուիլ «մատնիլ»
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԱՆ «առավոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. āsān
Տառադարձում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 267
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԱՐ «քամում, ճմլում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. `asr
Ս. Աւագեան ՎԱԲ 32 (գրուած է տառադարձական վրիպմամբ՝ asara-asr փոխանակ asara- asr)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասարանոց, ասարնոց, ասրնոց, սրնոց
Տե՛ս նաեւ
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԵՂՆ (ասիղն, ասեղ, ասեխ), -ասդան, -դունք «ասեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ak'- «սուր» (անմիջական նախաձեւ՝ *ak'i-l-ōn-)
Բաղադրութիւններ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասեղնագործ, ասեղնակար, ասղնագործ, ասեղնակերպ, ասղնեգործ, ասեղնաձեւ, ասղանի, ասեղնաւոր, ասղենի, ասղնագործութիւն, ասղնանի, ասեղնակարկատ, ասղնաբոռոպ, ասղանեբոռոպ, ասղնածեծ, ասղնաչափ, ասղնեայ, ասղաբան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
egle
«քիստեր» հզն.
հ. ալ.
osla
ռուս.
оселок
«սրոց, հեսան»
հուն.
άχίς
«ծայր»
լատ.
aciēs
«ծայր, սայր»
Մատենագիտություն
H. AG 421; Աճ. ՀԱԲ 268
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՈՐԵԱԿ (ասորեկ, սորեկ) «մի բույս՝ ճարճրուկ, ճարճիր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ արդեօք ասորի բառի հետ, թե՞ նմանեցուած է նրան ժողովրդական ստուգաբանութեամբ:
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱՆԴԱԿ (ասպանտակ, ասպատան, ասպատանզկ) «ասպանդակ, թամբից կախուած ոտնատեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. span
փոխատու լեզու՝ իրան. awžanda «ասպանդակ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
բոհեմ.
span
< իրան.
վրաց.
awžanda
«ասպանդակ» < իրան.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 272
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱՐԷԶ -ի, -աց «ձիարշաւարան, հանդիսարան, կրկես, հրապարակ, բաց դաշտ, երկարութեան չափ` մէկ ձիընթաց (1/8 մղոն)»
Ստուգաբանություն ()
Էջ 79, սյունակ 1 Էջ 79
ԱՍՊԻՐԱԿ «վարդազգի մի բոյս, Spiraea L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆրանս. spirée
Հարմարեցուած է ֆրանս. spirée բառից (< լատ. spiraea < հուն. σπειραια)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
Էջ 79, սյունակ 1 Էջ 79
ԱՍՏ I «այստեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'o- (անմիջական նախաձեւ՝ *u-)
Կազմուած է բնիկ հնդեւրոպական ծագման -ս- արմատից (<*k'o-) ա- նախամասնիկով եւ -տ- վերջամասնիկով, որոնք առկա են նաեւ անդ բառի մէջ (դ-ն ձայնեղացել է ռնգայինից յետոյ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստանաւր, աստէն, աստի, աստուստ, աստի-ք, աստանդել, աստանդութիւն, աստանդական
Տե՛ս նաեւ