Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 185 բառահոդված (էջ 12/19)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒՃ (-ոյ, ի կճէ) (կիճ` բառարանային ձեւ՝ սխալ վերականգնմամբ) «մարմար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud'o-)
Հազիվ թե կապ ունենա կոճ բառի հետ (տե՛ս), այսինքն՝ ծագել հնդեւրոպական *gud'o- նախաձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կճայատակ, կճասալ, կճեայ, կճետարած, կճեայարկ, կճեապաճոյճ, ջրկիճ, լուսնակուճ
Տե՛ս նաեւ
Էջ 427, սյունակ 1 Էջ 427
ԿՈՒՆԴ II «ճաղատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ken-d- «պոկել, անջատել»
ծագի իրանական կորած մի արմատից, որ, թերեւս, կարող է ծագել հնդեւրոպական արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնդել, կնդակ, կնտակ, կնդանալ, կնտանալ, կնդութիւն, կնտութիւն
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՃԻՄ(Ն) (կճրիմ) «տարբերություն, խտրություն, արգելք, խոչընդոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանականա՞ն
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՐՊԵԼ «ձգել» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
պրկել (պիրկ) բայի դրափոխված ձեւն է:
Տե՛ս նաեւ
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿԱՑԵԼ «հիանալ, զարմանալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հակացելի
Տե՛ս նաեւ
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՏԻԿ «համապատիվ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deu- «հարգել» (անմիջական նախաձեւ՝ *տիկ) կազմված է համ- նախածանցով
կազմված է համ- նախածանցով` *տիկ անծանոթ արմատից, որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *deu- «հարգել» արմատի հետ:
Էջ 455, սյունակ 1 Էջ 455
ՀԱՓԱՓԵԼ «հափշտակել, առեւանգել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ap- «բռնել, վերցնել» (անմիջական նախաձեւ՝ *aph-) կրկնավոր կազմություն
կրկնաւոր կազմութիւն՝ հնդեւրոպական *ap- «բռնել, վերցնել» արմատի *aph- ձեւից
Էջ 455, սյունակ 1 Էջ 455
ՀԵԳ (ուշ՝ հեք), -ի, -ից, ուշ նաեւ՝ -ոյ «վանկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. heyā-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հեգել, կիսահեգել, հեգարան
Մատենագիտություն
H. AG 309; Աճ. ՀԱԲ 73
Տե՛ս նաեւ
Էջ 460, սյունակ 1 Էջ 460
ՀԷՆ II «հինվածք, հենք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pen- «ձգել, մանել, հյուսել» (անմիջական նախաձեւ՝ *(s)pen-(d)-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնուլ, հինուլ, հինուած
Մատենագիտություն
H. AG 466; Աճ. ՀԱԲ 91
Տե՛ս նաեւ
Էջ 462, սյունակ 1 Էջ 462
ՀԻՒՍ I (-ի, -ից, նաեւ -ոյ) (հեւս, հես, հուս, յօս) «մազահիւս, մազահիւսուածք, հիւսուածք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pek- «բուրդ գզել, պոկել»
Հեսկ բառի հետ միասին հիւս (հեւս) ձեւը կարող է ծագել *pek-t- > *pet-k- դրափոխութեամբ կամ -ւ-ի հաւելումով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիւսել, հիւսածոյ, հիւսակ, հիւսեակ, հիւսկէն, հիւսումն, բազմահիւս, եռահիւս, հեսուլ, հիսուլ, յուսանել, յօսել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ասոր.
—
հայերեն
հեսկ
լատ.
pecto
հ. վ. գ.
fehtan
«սանրել»