Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԻԺ
(-ոյ)
«աչքի կեղտ, ճպուռ, բիծ, ժանգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *biž
փոխատու լեզու՝ պ. bīj
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժաբեր,
բժոտ,
բժոտիլ
Մատենագիտություն
H. AG 121;
Աճ. ՀԱԲ 449
ԲԻՐԿԱԹՈՐ
(բերքաթուր, բուրգաթուր, բիերգաթուր)
«քաւարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. purgatorium
փոխատու լեզու՝ ֆր. purgatoire
փոխատու լեզու՝ իտալ. purgatorio
Փոխառութիւն` լատ. purgatorium (ֆր. purgatoire, իտալ. purgatorio):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 452
ԲԻՒՐ
(բեր)
(-ու, -ոյ (°), ուշ՝ -ի, -ից)
«տասը հազար, շատ, բազմաթիւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. bēvar
փոխատու լեզու՝ մանhp. պհլ. bivr
փոխատու լեզու՝ օս. bewrā
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բիւրազգի,
բիւրապատիկ,
բիւրատոր,
բազմաթիւ
Մատենագիտություն
H. AG 121;
Աճ. ՀԱԲ 453
ԲԻՒՐԵՂ
(բերիղ, բերեղ)
«բիւրեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βήρυλλος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բիւրեղանման,
բիւրեղաբեր,
բիւրեղ(ե)այ,
ոսկեբիւրեղ
Մատենագիտություն
H. AG 344;
Աճ. ՀԱԲ 453
ԲՆԴՈՐ
(-փնդոր)
«խառն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *bhendh-
«կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել,
անբնդոր,
խառնափնդոր,
խառնաբնդորապէս,
խառնաբնդորել
ԲՈԲՈ
(բոբո, բոլոլաճ, բոբոլ, բոդոլա, բոբոխ)
«ճիվաղ, երեւակայական էակ»
(բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն քարթվելական աղբյուրից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 95) միացնում է պոպոճ (բոբոճ) բառին, որ հավանաբար սրանից տարբեր է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր.
bobolia
ճան.
bombula
վրաց.
oboba
«սարդ»
Մատենագիտություն
ՀԱԲ 95
Տե՛ս նաեւ
ԲՈՒՍՈՒԽՃ
«խրտուիլակ, երեւակայական էակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հանդիպում է ընկիճեալ բառի բացատրութեան մէջ՝ բոխոյ խիճ եւ բոխոյ խէժ տարբերակներով (ԲՀ)
ԲՈԿԵՂ
««մի տեսակ կլորակ հաց» (բբբ. բոկ «այրուած խորիզ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhe-
«տաքացնել, խորովել, բովել»
(անմիջական նախաձեւ՝ *bhog-)
*g- աճականով, *bhōg- ձեւի տարբերակն է
Հազիվ թե կապ ունենա փռյուգ. bekos «հաց» բառի հետ, որ «հացի կտոր» իմաստով հատկացվում է *bhe(n)g- «ջարդել» արմատին, որից՝ հայ. բեկանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φώγω
«խորովել, տապակել»
հ. անգլ.
bacan
անգլ.
bake
«եփել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 463
Տե՛ս նաեւ
ԲՈՂԿ
«բողկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույն ծագումն ունի, ինչ բող բառը՝ աճած կ-ով։ Ի՞նչ հարաբերություն ունի սեմական ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բողկակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
puglu(m)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
Տե՛ս նաեւ
ԲՈՂՁ
«պալար, խաղավարտ, վերք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել, բխել»
(անմիջական նախաձեւ՝ *bholdhio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բղձուն,
բողզոց,
բողձոցուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. շվեդ.
bulde, bolde, byld
«ուռուցք, պալար»
շվեդ.
bulk
«ելունդ, ուռուցք, խույլ»
դան.
bulk
«ելունդ, ուռուցք, խույլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 115
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։