Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 529 բառահոդված (էջ 12/53)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺՏԵԼ (գժդ-) ««բարկացնել, նեղացնել» (գժտիլ «խռովել, նեղանալ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի գժմ(ն)իլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժտութիւն, գժդութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 162, սյունակ 1 Էջ 162
ԳԻՐԳ «գիրուկ, փափկակեաց, ծոյլ, դատարկապորտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uērk-)
«ծռվել» > «դյուրաբեք» անցումով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրգել, գրգանալ, գրգիչ, գրգութիւն, անգիրգ
Էջ 163, սյունակ 1 Էջ 163
ԳԼՈՒԽ -ոյ, ուշ՝ -աւթ «գլուխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghōlu- «գլուխ» (անմիջական նախաձեւ՝ *ghōlu-kho-)
հայ-բալթիկ-սլաւոնական զուգաբանություն: Պոկոռնին (Pok. 1, 350) բալթիկ-սլաւոնական ձեւերը բերում է *gal- «մազատ» արմատի առնչությամբ (galuā- «գլուխ») եւ կասկածով հիշատակում նաեւ հայերենի ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլխազարդ, գլխազերծ, գլխադիր, գլխանի, գլխապարտ, գլխատել, գլխարկել, գլխաւոր, գլխիբաց, գլխովին, գլխել, զգլխել, բազմագլուխ, երկգլխի, բարձրիգլուխ, գահագլուխ, մերկագլուխ, մարդագլուխ, դարագլուխ, կորագլուխ, գլխաբաց, գլխագին, գլխածածկ, գլխապաստառ, գլխատառ, գլխատոր, գլխարկ, գլխացաւանք, դրամագլուխ, իշագլուխ, հաստագլուխ, սեւագլուխ, քաղաքագլուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
galvă
«գլուխ»
հ. ս.
glava
«գլուխ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 565; Ջահ. ՀԼՊ 127; Pok. 350
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂ -ոյ ««գող» (գող- «անհետացում, ջնջում, գրավում, զավթում»°)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պոկել, շորթել, թալանել» (անմիջական նախաձեւ՝ *uolo-)
Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 573) կապում է զատել «ծածկել» ու գոդել «ծածկել, թաքցնել» ձեւերի հետ եւ բխեցնում *uel- «խաբել» արմատից, որ քիչ հավանական է, թեեւ այն ընդունում է նաեւ Զոլտան (Solta, DAKIS 452)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողակից, գողություն, գողունի, գողանք, գողացիկ, գողուղի, գողումն, գաղտագողի, զրգողել, մարդագող, գողախեժ, գողախիժաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vellō
«պոկել, քանդել»
գոթ.
wilwan
«թալանել»
գոթ.
vulwa
«գողություն, թալան»
խեթ.
ualh
«խփել, զարկել, կռվել, հաղթել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 573; Solta, DAKIS 452
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏՐ «փափուկ, քնքուշ, դուրեկան, ախորժելի, լույծ, հեղուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d-ur-)
«փափուկ» իմաստային անցումով. «լույծ, հեղուկ» իմաստի համար հմմտ. նույն արմատից ռուս. вал «կոհակ, ալիք» տիպի իմաստները. հնարավոր է բաղարկություն քաղցր բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողտրիկ, գողտրաբարբառ, գողտրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вал
«կոհակ, ալիք»
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌԵԼ I (ԲՀ՝ «սքողել կամ հարկանել») «սքողել, խփել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌԵՂ (-ոյ) (գոռեխ, գոռեհ, գոռող, գոռոխ) «իշամեղու, վայրի մեղու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *ghor(s)elo-)
բնաձայնական արմատից, որտեղից նաեւ գոռալ. -եղ-ի համար հմմտ. բոռ, բոռեղ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ghargharāyntē
«սուլում է, բզզում է»
մ. վ. գ.
grellen
«բարկությունից ճչալ»
Տե՛ս նաեւ
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼ I «թուբ, բթամիտ, թմրած»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք գել «ոլորված, պիրկ», գելում «ոլորել, արկել. ճնշել, ճմլել, ճզմել» բառերի հետ, որ ծագում են հնդեւրոպական *uel- «պտտել, ոլորել» արմատից (*uol- > գուլ՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլիլ, գլանալ
Էջ 173, սյունակ 1 Էջ 173
ԳՈՒՆԴԱԳԱԿ «մի հարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Էջ 173, սյունակ 1 Էջ 173
ԳՈՒՊԱՐ «ըմբշամարտ, կռիւ, պատերազմ, վէճ, մի օդերեւոյթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *per- «խփել, զարկել» (անմիջական նախաձեւ՝ *gu-par (<*vi-para))
փոխատու լեզու՝ իրանական
Ենթադրւում է *gu-par (<*vi-para)՝ հնդեւրոպական *per- «խփել, զարկել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուպարել, գուպարած, գուպարադիր, գուպարայադք
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
pərət
«մարտ, կռիւ»
հայ. (< իրան.)
պատ-ել
«յաղթել»
մ. պ.
ni-part
«կռիւ»
խոտ.-սակ.
purr
«յաղթել»