Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 191 բառահոդված (էջ 12/20)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՏԱԿ II (կատիկ), -ի, -աց «ծաղր, կատակ, կատակաբանութիւն, ծաղրածու, խեղկատակ»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet- «խօսել, ասել» (անմիջական նախաձեւ՝ *gʷed-)
Փոխառության աղբյուր՝ մ. պ. kalak (կասկածելի) «քաղաք»
Փոխառության աղբյուր՝ պ. kada (կասկածելի) «տուն, բնակարան»
Կասկածելի է բխեցումը հնդեւրոպական *gʷet- «խօսել, ասել» արմատի *gʷed- տարբերակից. - Աճ. ՀԱԲ 2, 536 (ըստ Լիդենի)։ Եթե կապուած է Ներսեսովիչի կալաք «կատակ» բառի հետ, ապա հաւանական է բառի իրանական ծագումը. t/l յարաբերութեան համար հմմտ. մ. պ. kalak (հայ. քաղաք) < *kataka- «բերդ, ամրոց», թուրֆ. qdg, պ. kada «տուն, բնակարան»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատակել, կատականք, կատակութիւն, խաղակատակ, այպանակատակ, հացկատակ, ծաղրակատակ
Նոր՝
կատակարան, կատակախօս, կատակասէր, կատակերգու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gadati «ասում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 536
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱՆՈՆ «մակեդոնական կանացի մի զգեստ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հուն. καρηνον (թերեւս) «գլուխ»
Եթե գլխաշոր է, ապա, թերեւս, կապ ունի հուն. բառի հետ
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՃԱՏԵԼ «շվայտել, շվայտություն անել» կամ «կարճել, դադարեցնել»
Անստույգ (թերեւս)
Եթե ճիշտ է երկրորդ իմաստը, ապա, թերեւս, ծագում է կարճ արմատից՝ -ատ ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 397, սյունակ 1 Էջ 397
ԿԵԾԻ «կվենի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet- «ժամոն, կիվ»
Եթե կապ ունի հնդեւրոպական *gʷet- «ժամոն, կիվ» արմատի հետ, ապա պիտի ունենար, թերեւս, կեցի ձեւը՝ *gʷet-s- կամ *gʷetio-:
Էջ 398, սյունակ 1 Էջ 398
ԿԵՂԿԵՂ (բրբ.) «մեղագռավ, սովորական ներկարար»
Բնաձայն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kel- «բնաձայնական արմատ» քիչ հավանական է
բնաձայնական կրկնություն: Քիչ հավանական է հնդեւրոպական *kel- բնաձայնական արմատին հանգելը (առանց տեղաշարժի կ-ով), եթե նկատի առնենք, որ այդ արմատից ծագող աքաղաղ բառում *k-ն ենթարկված է սովորական տեղաշարժի *k > ք:
Տե՛ս նաեւ
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՁՆԻ (կնձենի) «թեղի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wing- «կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вяз
լիտվ. vinkšna
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՆՁԱԿ «?»
Անստույգ (թերեւս)
Եթե նշանակում է «հաստ» (մարդու մասին), ապա, թերեւս, կապված է կնճ- արմատի հետ
Էջ 417, սյունակ 1 Էջ 417
ԿՈՂՈՔՈՅ «վեգ, կոճ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *goblp(h)-) նախաձեւից
Փոխառության աղբյուր՝ հուն. κολοφών (թերեւս) «գագաթ, խաղագնդակ»
հայերենին հարմարեցված (°), եթե կողով (կողոփ) բառի հետ միասին *goblp(h)- նախաձեւից չի գալիս՝ *gel- «գնդ(վ)ել» արմատից։
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՊՏՈՆ (կովտոն) «կտաւատի թեփ. բուսպ (բրբ.) ձեթի մրուր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ թրք. köftün (եթե հակառակ փոխառութիւն չէ)
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՄՈՒՆ(Կ) «արծվանման քիթ»
Ծագումն անհայտ է
եթե կոտիմն բանի հետ կապված չէ, ապա անհասկանալի է իմաստային հիմքը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոտմկեան, կո(տ)մնկե