Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված
· Էջ 119 / 170
ՇԱՐԱԳՈՅՐ
(շարգոյր)
«կանացի դեմքի քող, գրքի պատյան»
Փոխառություն (թերեւս)
Հազիվ թե վարագոյր-ի փոխարինում շարագոյր-ով։
ՇԱՐԺ
(-ի, -ից)
«երերում, շարժում, երկրաշարժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«պտտել, դարձնել, շրջել»
(անմիջական նախաձեւ՝ *sker-gh-)
*gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» արմատի հետ՝ *sker-gh- > շարժ (*gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ)։ Կասկածելի է իրանական ծագման վարկածը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարժել,
շարժահիմն,
շարժումն,
շարժուն,
շարժիչ,
անշարժ,
գետնաշարժ,
դյուրաշարժ,
թեթեւաշարժ,
հողմաշարժ,
երկրաշարժ,
զինաշարժ,
արագաշարժ,
դժվարաշարժ,
շարժապատկեր,
շարժառիթ,
շարժօն,
անշարժութիւն
Տե՛ս նաեւ
ՇԱՐԻԱՏ
(-ի)
(շարյատ, շարէտ, շարատ, բ.՝ շառատ, այլեւ շահադ)
«տոկոս, վաշխ, տուրք, հողահարկ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. šarī‘at
«օրենք»
Փոխառության աղբյուր՝ արաբ. šahad
«վկա»
բայց արաբ. šarī‘at «օրենք» բառը չունի հայերենի այս իմաստը. բ. շահադ ձեւը բաղարկված է արաբ. šahad «վկա» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
ՇԱՐՄԱՇՈՒՐԱՅ
(բ.՝ շրմըշող)
«բաղեղ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ թրք. sarmašǝq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
ՇԱՒԱՌՆ
(շուառն շառաւն, սխալմամբ՝ լաւառն)
«ձողոտ, մի տեսակ եղեգ, նետ, տաղավար, երաժշտական մի գործիք, մի եղանակ»
Ծագումն անհայտ է
ՇԱՔԻԼ
«տերեւ, շիվ, ընձյուղ, բողբոջ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ՝ շաքլել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաքլել
ՇԵՌ
«մեզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sk'er-
«արտաթորություն, կղկղանք, գոմաղբ»
(անմիջական նախաձեւ՝ *skher-)
որտեղից՝ հայ. ցեռ: Հին ձեւը կարող էր -ճ ունենալ, որից առաջ եղել է ռ-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շռատ,
շռծակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ցեռ
ավ.
sairya «գոմաղբ»
հուն.
σκώρ «կղկղանք, գոմաղբ»
լատ.
muscerda «խոզի աղբ»
ռուս.
срать «կղկղել»
ռուս.
мусор «աղբ»
ՇԷՆ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից)
«շինվածք, շինություն, գյուղ, ավան, մարդաբնակ, ուրախ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *šēn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շինել,
շինութիւն,
շինական,
շինականաշէն,
շինակեաց,
շինամէջ,
շինարար,
շինասէր,
անշէն,
նորաշէն,
մարդաշէն,
բարեշէն,
խորանաշէն,
մեհենաշէն
Նոր՝
շինարարական, շինարարութիւն
շինարարական, շինարարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
šayana «բնակատեղի»
սողդ.
šēn «հանգստավայր»
Մատենագիտություն
H. AG 213;
Աճ. ՀԱԲ 513
ՇԷՐ
(շեղ)
«ժողովրդական երգ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։