Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված · Էջ 119 / 160
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԱԹԻ (անաթի, նօթի, անօթի) «քաղցած, անօթի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *nag- (անմիջական նախաձեւ՝ *nagh-ti-) հայ-հունական զուգաբանութիւն
(հայ-հունական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. νήφω «զգաստ լինել»
Մատենագիտություն
Pok. IEW 754
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԱԹՃԵԼ «հիմնել, հայթայթել, հորինել տեղեկացնել, աւետել»
Անստույգ (թերեւս)
թերեւս *նաւթիճ հիմքից, որի նաւթ-ը կարող է կազմուած լինել նիւթ բառի նման (նի+հիւթ, վերջինս էլ՝ *sipto-` *sep-ից) *sap-ից՝ *sapt > նաւթ։
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԳՈՏԻԼ «մգլոտել, բորբոսնել»
Ստուգաբանություն
Ստուգաբանական կապ ունի մգլիլ բառի հետ (ն > մ անցման համար հմմտ. հնդեւրոպական *neg-ro > հայ. մերկ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդեւրոպական *neg-ro «մերկ» (հմմտ. հայ. մերկ)
Տե՛ս նաեւ
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԵԿՏԱՐ «աստուածային ըմպելիք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. νέκταρ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՏ (-ի, -ից) «նետ, կայծակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nedo- «եղեգ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նետալից, նետաթափ, նետակալ, նետաձիգ, նետող, նետել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nada «եղեգ»
Մատենագիտություն
H. AG 478; Աճ. ՀԱԲ 440
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԲԱՆ (ներբոն, լերբան) «ներբան, ոտքի տակ, ոտնապնդիչ (տանջանքի գործիք)»
Անստույգ
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԵԼ (-եալ) «ներել, դիմանալ, տոկալ, հանդուրժել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ner- «կենսաուժ, առնական, ուժեղ»
Երկրորդ իմաստով լավ զուգահեռ ունի լատ. nero «դիմացկուն, ուժեղ» բառի մեջ, որ գալիս է հնդեւրոպական *ner- արմատից։ Այսպիսով, թերեւս ներ-ը գալիս է հնդեւրոպական այդ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներելի, ներումն, ներ(ող)ութիւն, աններելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. nero «դիմացկուն, ուժեղ»
հ. սլավ. nraw «բարք»
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԻՔ «վարք» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ner- «կենսաուժ, առնական, ուժեղ»
Եթե հնից եկող բառ է, ապա լավ զուգահեռ ունի սլավոնական լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ. nraw «բարք»
Տե՛ս նաեւ
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԿ -ոյ «ներկ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ խոտ.-սակ. nar (թերեւս) «ներկել»
Սակայն կարող է նաեւ բնիկ հնդեւրոպական կազմություն լինել՝ *ner- «ընկղմել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներկ(ան)ել, ներկագործ, ներկած, ներկածոյ, աններկ, ծիրանաներկ
Նոր՝
ջրաներկ, ներկարար, ներկապանակ
Մատենագիտություն
Bailey, DKS 174
Տե՛ս նաեւ
Էջ 567, սյունակ 1 Էջ 567
ՆԵՑՈՒԿ «մույթ, հենարան»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է նի- նախածանցով եւ -ակ վերջածանցով՝ յենուլ «հենել» բայի կատարյալի հիմքից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 447