Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված
· Էջ 118 / 160
ՅՈՅՍ
«հույս, ակնկալություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *peu-
«հուսալ»
(անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ,
յուսալից,
յուսակորոյս,
յուսահատ,
անյոյս,
մեծայոյս,
բարեյոյս,
դիւրայոյս,
չյուսալի,
նորայուսատու,
յուսահատված,
յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
upovati «հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
ՅՈՅՐ
-ի, -ից
(յովր, յօր)
«հույր, գեր, հաստ, թանձր, թավ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pei-
«պարարտ լինել, լիքը լինել»
(անմիջական նախաձեւ՝ *pei-ro-)
բնիկ հնդեւրոպական` *pei-ro- ` *pei- «պարարտ լինել, լիքը լինել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pīvan- «պարարտ, ուռած, հաստ, լիքը»
ՅՈՒԼԻՍ
«հուլիս (ամիս)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἰούλις
Փոխառության աղբյուր՝ լատ. julius
Մատենագիտություն
H. AG 367;
Աճ. ՀԱԲ 409
ՅՕԴԱՏՐԵԼ
(յօդադրել)
«սպասել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Բաղկացած է յօդ եւ տրել կամ դրել բաղադրիչներից, բայց անբացատրելի է «սպասել» իմաստը:
Ն-
(3-րդ դեմքի ցուցական արմատ)
«3-րդ դեմքի ցուցական արմատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(e)no
*(e)no արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նա,
ան,
նոյն,
այն,
աւանիկ,
անաւանիկ,
անդ,
անդր,
անդրեն,
անտի,
անդուստ,
անդստին,
անդանաւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*ana
ավ.
ana
հուն.
ένη «երեկ չէ առաջին օրը, վաղանց»
գոթ.
jains
լիտվ.
anas
ռուս.
он «նա»
Մատենագիտություն
H. AG 478;
Աճ. ՀԱԲ 416
ՆԱԶ
«հարգանք, պատիւ, պարծանք, նազանք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *nāz
Փոխառության աղբյուր՝ պ. nāz-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նազել,
նազիլ,
նազաբանել,
նազանք,
նազելի,
գեղեցկանազ,
հրաշանագեղի,
նազամեմ,
նազլամեմ,
հեզանազ
Մատենագիտություն
H. AG 200;
Աճ. ՀԱԲ 417-418
ՆԱՄԵԲԱՐ
««ատելի, անհաճո» (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ՆԱՅԻԼ
«նայել, նկատել, դիտել, ուշք դնել, զգուշանալ»
Անստույգ
Կազմուած է նի- նախամասնիկից եւ յիլ բայից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նայելիք,
նայեցած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։