Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 117 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏՈՒՐ II -ոյ «կտոր, խուզում, խուզվածք, բուրդ»
Ծագումն անհայտ է
Հմմտ. կտտոր արմատի մասին ասվածը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտրել, կտրոց, կտրոցիկ, կտրան, կտրած, կտրատել, միջակտուր, կիսակտուր, կարճակտուր, մատակտուր, շրջակտուր, հատակտուր, բացակտուր, երկակտուր, երկաթակտրություն
Նոր՝
կտրականապես, կտրականորեն
Տե՛ս նաեւ
Էջ 434, սյունակ 1 Էջ 434
ԿՐԱԿ (-ի) «կրակ, հուր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «այրել» (անմիջական նախաձեւ՝ *gu-ro- կամ *gu-lo-) հուր-ի ազդեցությամբ
Սակայն հնարավոր է կրակ բանի իրանական ծագումը հ. վրաց. kerak «օջախ» բառի հետ միասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրակաբեր, կրակակալ, կրակարան, կրակետող, կրակատուն, կրակապաշտ, կրականի
Զուգաբանություններ այլ լեզուներում
իռլ. gúal «ածուխ»
հ. իսլ. kol «փայտածուխ»
մ. վ. գ. kole «փայտիլել, առկայծել»
Մատենագիտություն
Pok. IEW 399; Климов, ЭСКЯ 180
Էջ 434, սյունակ 1 Էջ 434
ԿՐԷՏ «իշամեղու, ԴԿ ձայնի մի եղանակ, մշկաբերդկ»
Բնաձայն (՞)
հ.-ե. արմատ՝ *ger- «բնաձայնական արմատ»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատի հետ:
Էջ 434, սյունակ 1 Էջ 434
ԿՐ(Ի)ԱՅ (կիրիայ, կիրայ) «կրիայ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gūrati-) *-ro վերջածանցով
որտեղից նաեւ` հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ»: Աճառյանը բխեցնում է անմիջապես հայ. կուր «տաշտ, նավակ» բառից` -(ե)այ ածանցով որպես «տաշտեայ» (՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրայակիր-ք, վահանակրիայ, վանակրիայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կուռն
հայ. կուր «տաշտ, նավակ»
Մատենագիտություն
Pok. IEW 397; Աճառյանը (ՀԱԲ) 679
Էջ 434, սյունակ 1 Էջ 434
ԿՐՃԵԼ (-ուլ) (-կուրծ) (կուրծ «կաղամբի միջուկ, զոխ») «կրծել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gurg- (անմիջական նախաձեւ՝ *gurg- (*greugh-, *grugh- ձեւերի կողքին))
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿԻՏ I «մի տեսակ երե»
Ծագումն անհայտ է
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՋԱԼ «կղկղալ, ձայն արձակել (կաքավի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «բնաձայնական արմատ»
Բնաձայն կազմություն, որի հիմքերը թերեւս հասնում են մինչեւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկջաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կռունկ
լիտվ. girgždėti «ճռնչալ»
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՈՄԻՆ ««սոխ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κρόμμυον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 684
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՐՏԻՄ (կրտոմ. այլեւ՝ ղ(ու)րտոմ) «ծռվասամիթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qartum (qartam)
հմմտ. նաեւ լատ. crithmum, ֆր. crithme:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. crithmum
ֆր. crithme
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 685
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՕՃՈՂ «?»
Անստույգ
ԲՀ՝ «կամիտ» բացատրությամբ։ Անստույգ բառ. չկա ԲՀ-ի նոր հրատարակությունում: