Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 117 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
Ե-Մ անկ. էի, հրամ. ե՛ր, երուք, ստորադ. իցեմ, անորոշ (ուշ)՝ ել, -ոյ «լինել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *es- «լինել» (անմիջական նախաձեւ՝ *es-mi)
*es- «լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
էակ, էական, էանալ, էութիւն, էապես, անէ, անէութիւն, չէական, չէութիւն, չեզոք, նախէ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ásmi
հուն. ειμί
հ. խուլ. em
լիտվ. esmì
հ. սլ. jesmĭ
Մատենագիտություն
H. AG 442; Աճ. ՀԱԲ 25-26
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՆՃԵՌՆ (այլեւ՝ ենճեռ- «ապառազեն(?)») «նենգ, խարդախ»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ենճեռնաշէն, զենճեռել
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՆՈՎ (ԲՀ նաեւ ենովս «մոռացյալ») «մոռանալով»
Ստուգաբանություն
Ենովս (=Ենովք) հատուկ անունն է՝ սրա եբրայական մեկնությամբ.
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՆՔԵՂԵՍ (ենքեղեէս, ենքեղիէս, ենքեղիս, ենքեղիս) «օձաձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. έγχελυς
Մատենագիտություն
H. AG 348; Աճ. ՀԱԲ 27
Տե՛ս նաեւ
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՉ (բբ) «հագուստի երես»
Ստուգաբանություն (՞)
Հնարավո՞ր է արդյոք նույնությունը էջ բառի հետ, որ ունի նաեւ «գրքի երես» իմաստը:
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԵԱԿ (վրիպակով՝ երեակ) «անկողին» ((բբ))
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. έπι-αυς (թերեւս) «քնել (մի բանի վրա)»
փոխառություն հունարենից: Ամալյանը (ԲՀ 364) հանում է հուն. έπι-αυς «քնել (մի բանի վրա)» բայից (?):
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԵՆԵՍ (եպինէս) «մի խեցեմորթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιπίνναι
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
Տե՛ս նաեւ
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՊԻՍԿՈՊՈՍ (եպիսկապոս, եպիսկովպոս), -ի, -ից, -աց, հգն. -ունք «եպիսկոպոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἐπίσκοπος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եպիսկոպոսութիւն, եպիսկոպոսանոց, եպիսկոպոսապետ, եպիսկոպոսարան, յառաջեպիսկոպոս, չեպիսկոպոս
Մատենագիտություն
H. AG 248; Աճ. ՀԱԲ 29
Տե՛ս նաեւ
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌ «եռում, եռացող բան, եռք, մարմաջ, բորբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ers- «եռալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եռալ, եռանդն, եռանդնանալ, եռանդնաբար, եռանդնալից, եռանդնոտ, եռանդնումն, սրտեռանդն, ջերմեռանդ(ն), զեռալ, զեռուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. arsati «հոսում է»
խեթ. ahšaniia «նախանձել, խանդել»
լատ. errō, -are «մոլորվել, թափառել»
գոթ. airripa «մոլորություն»
հ. սաքս. irri «զայրացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 30; Pok. IEW 336
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌԱՆԴ I «երեկվա նախորդ օրը»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է եռ եւ անդ բաղադրիչներից: Աճառյանը (ՀԱԲ 2, 32) մերժում է այս մեկնութիւնը այն պատճառաբանութեամբ, որ եռ-ով բաղադրված բառերը հետոսկեդարյան են. սակայն ոսկեդարյան եւ հետոսկեդարյանի նման հակադրութիւնը օրինաչափ չէ. հետոսկեդարյան համարված շատ ձեւեր հանդիպում են «ոսկեդարյան» կոչված շրջանում:
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 32; Վ. Առաքելյան, ԱՀԳԼՊ 91-106