Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 117 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԿԻԼ (թաղքիլ, թաղկանալ) «խտանալ, կծկվել, թնջկվել (մազերի մասին)»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է թաղ «խիտ, կուռ» արմատից՝ -կ ածանցանով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղկավարս, թաղկումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Տե՛ս նաեւ
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄԲ (-ի, -աց) (թամպ) «թամբ, համետ, կենդանու ազդր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *temp- «ձգել» (անմիջական նախաձեւ՝ *tmp-)
հայ-գերմանական զուգաբանություն: Աճառյանը (ՀԱԲ 2, 148) այս ստուգաբանությունը դնում է կասկածելիների մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբել, թամբահարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. pamb «ուռած, հաստ»
Մատենագիտություն
Pok. IEW 1064-1065; Աճ. ՀԱԲ 148
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄԲԱՏ (թմբատ) «ցնցոտի, բուրջ»
Ծագումն անհայտ է
-ատ-ը կարող է ածանց լինել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբատեակ, թամբատակ, թամբատոց
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՆ «ապուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tā- «հալել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *tā-ni-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանիկ, թանեփեաց, թանահատ, թանոտ, շիլաթան, ոսպնաթան, խառնաթան
Նոր՝
թանապուր, բազկաթան, մածնաթան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թանալ
հ. անգլ. dān «խոնավ, թաց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՆԱԼ «թրջել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tā- «հալել» (անմիջական նախաձեւ՝ *tā-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանընկեցք, թաց, թացանալ, թացութիւն, անթաց, արտասուաթաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թան
հ. անգլ. dān- «խոնավ, թաց»
հ. անգլ. dīnan «խոնավանալ, թացանալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 150-151
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՆԱՔ «թանաք»
Անստույգ (հավանաբար)
կազմված է թանալ բայից, որ հնդեւրոպական ծագում ունի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Նոր՝
թանաքաման, թանաքոտ, թանաքոտել
Տե՛ս նաեւ
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՆԳԱՐ (-ի, -աց) (թանկար) «վաճառական, պանդոկապետ, գինեպան»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. taggārā (tangārā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանգարական
Մատենագիտություն
H. AG 303; Աճ. ՀԱԲ 151; Ջահ. ՀԼՊ 477
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՆԿ (թանգ) «թանկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. tang
Աղբյուր՝ պ. tang
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանկութիւն, հազարթանկութիւն
Նոր՝
թանկանալ, թանկարժեք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 152
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՆՁՐ (-ձու, -ձունք, ուշ՝ -րու, -րոյ, -րունք) «թանձր, խիտ, ստվար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tengh- «ձգել, լարել» (անմիջական նախաձեւ՝ *tnghiur-, *tng'hur-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանձրանալ, թանձրալեզու, թանձրախիտ, թանձրախուռն, թանձրամած, թանձրամայրի, թանձրամարմին, թանձրամիտ, թանձրայատակ, թանձրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. tang «ձգել, լարել»
լիտվ. tingùs «ծույլ, մեղկ»
հ. իսլ. tungr «ծանր»
ռուս. тягость «ծանրություն»
Մատենագիտություն
H. AG 448; Աճ. ՀԱԲ 153; Pok. IEW 1067
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՆՁ (-ի, -ից) «փորհարինք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թանալ բայի արմատից՝ -ձ աճականով (ըստ Աճառյանի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանձել, թանձակալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 153