Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 115 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐՇ II «երեխա, մանուկ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ker- «երեխա» (անմիջական նախաձեւ՝ *Ker-) *k>*kh անցմամբ
Մերձաւոր իմաստով հուն. κορος «երեխա» բառը հատկացւում է *ker- արմատին, որից հայ. սերունդ, այլապէս կարելի էր ենթադրել հնդեւրոպական հատուկ *Ker- «երեխա» արմատ, որտեղից *k>*kh անցմամբ, կարող էր լինել *khor-s> խորշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κορος «երեխա»
Տե՛ս նաեւ
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐՇԱԹԵԼ (խոճթել, խոչթել, խոշել) ««քարոզել» (ԲՀ)»
Անստույգ
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՐՈՎ «խորովում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ker- «այյրել, վառել, ջեռուցել» (անմիջական նախաձեւ՝ *khorou- (*khoreu-))
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորովիլ, խորոված, խորովոյ-ք, խորովանք, թերխորով
Նոր՝
աղեխորով, սիւեռնախորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խարել
հայ. խարշել
լատվ. karštas «տաք, շոգ»
ռուս. красный «կարմիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 411
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՐՈՓԵԼ «վախենալ (°)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՒԱՁԵԼ «ձգել (°)» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԼ (-ի, -ից) «խուլ, չլսող, լուռ, անխոս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(e)l- «թեքել, ծռել, հենել, ծուռ» (անմիջական նախաձեւ՝ *khōl-)
«թեքել, ծռել, հենել, ծուռ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլանալ, խլխլել, խլութիւն, խուլակոյր, անխուլ, անխլանալ, անխլաբար, զանխուլ, զանխլանալ, զանխլաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խեղ, շեղ, շիլ
հուն. σκολιος «ծուռ, անարդար, խորամանկ»
հուն. κυλλος «կաղ»
գ. scheel «շիլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 148
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒՂ II (մառախուղ «մեգ, մշուշ» բառում)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)eu- «ծածկել, փաթաթել» (անմիջական նախաձեւ՝ *khu-lo-)
«ծածկել, փաթաթել» արմատից, որտեղից՝ հայ. խուղ: Հայ. մառախուղ բառը բուն նշանակում է «մշուշապատ, մշուշածածկ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. obscūrus «մութ, խավար» («ծածկված»)
հ. անգլ. scio «ամպ»
հ. իսլ. skumi «մթնշաղ»
հնտ. — «կիսախավար, կիսամութ»
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՃԻԿ «սպանդ, հարմալ (բույս)» (բրբ.)
Ծագումն անհայտ է
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՄ I «խմում, խմելը, ըմպում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kuem- «ծծել, խալշտել, կլանել, կուլ տալ» (անմիջական նախաձեւ՝ *kuhom-) *k>*kh անցումով
Սրա մասին է թերեւս խոսում նաեւ խ/կ հերթագայությամբ պահպանված կում արմատը: Քիչ հավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 2, 418) կովկասյան աղբյուրից փոխառություն լինելու մասին՝ քիչ հավաստի (միայն վրացական) զուգահեռներով՝ վրաց. xma «առնել, ընդունել, վերցնել», xmeva «ուտել խմել», ընդ որում սրանց հետ է կապում նաեւ խոխոմ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմել, խմումն, գինեխում, բազմախմութիւն, զարբխում, ջրխմիկ, բրբ. խխում, խխմել, խխմուկ, խխխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. camati, camatī «ծծում է, խալշտում է»
պ. camidan «խմել»
հայ. քիմ-ք
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 119; ՀԱԲ 418
Տե՛ս նաեւ
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՄ III «ալիք, երաժշտական ալիքաձեւ մի խաղ»
Ծագումն անհայտ է