Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 115 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՒԻՆ «եղեւնի (եւ, նմանութեամբ, այլ բոյսեր)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «գունանիշ» (անմիջական նախաձեւ՝ *eleu-)
որից ծագում են զանազան բուսական եւ կենդանական անուններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեւնի, եղեւնափայտ, եղեւնափայտեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլավ. *ëlovьcь «գիհի» ((*el-eu>))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 18; Pok. IEW 303
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԷԳ (-ի, -ով) «ճարճատուկ, եղերտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «գունանիշ»
որից նաեւ եղե-
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԵԳՆ (-ան, -ունք) «եղեգ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «գույնանիշ արմատից»
որից նաեւ՝ եղելին, այլեւ, հավանաբար, եղեզ, եղերդ(ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեգնեայ, եղեգնաբնակ, եղեգնախառն, եղեգնուտ, եղեգնիկ, խունկեղեգն
Նոր՝
շաքարեղեգ
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԷԶ (եղեզ, ըղեզ) ««թաց գետին» (բրբռ. աղեզ «գետափ, ծովափ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)leigh- «թաց՝ լպրծուն գետին, սահել, կպչուն, մածուցիկ» (անմիջական նախաձեւ՝ *(s)lei-)
*(s)lei-mo- > լատ. limus: հմմտ. *(s)leib- > հայ. լպիրծ, լպրծուն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գերմ. slēk «տիղմ»
ռուս. слизкий «լպրծուն»
լատ. līmus «տիղմ, ցեխ, կեղտ»
հ. վ. գերմ. leim «կավ»
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԻ «դեռահաս՝ կաթնահամ ցորեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēso- «սակավ, թույլ, պակասել» (անմիջական նախաձեւ՝ *lei- (*elei-))
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λιαρος «մեղմ, քնքուշ, փափուկ»
գերմ. laisiz «նվազ, սակավ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԻՃ (աղիճ, աղիջ, եղինջ, աղինջ, աղինճ)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատի հետ՝ *klidio- (որպես «կտրող, ծակող»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղիճիկ
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԻՆՁ «փլավ»
Թերեւս արհեստական կազմություն (թերեւս)
արհեստական կազմություն՝ եղ «յուղ» եւ (բր)ինձ բառերից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 20
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂՄՈՆ ««բարձրացած» (ԲՀ «բարձրացեալ». եղիմոն «բարձր արարեալ»)»
Ծագումն անհայտ է
թերեւս Եղիոն (Իլիոն, Տրոյա) հատուկ անվան որեւէ մեկնությունից առնված:
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԾ «խանգարված, ապականված, ավեր, տձեւ, անկերպարան, պակասավոր, վատ, շինձու, հերքում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-g- «ոչնչացնել, փչացնել, ապականել» (անմիջական նախաձեւ՝ *el-)
որից, թերեւս՝ *el-g- «խեղճ, աղքատ, պակասավոր», *elk- «քաղցած, վատ»: Իմաստային առումով հեռու է հ.-ե. *selg- «արձակել, նետել, թափել» արմատը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղծ(ան)եմ, եղծումն, եղծանելի, եղծագործ, եղծագործեմ, եղծական, անեղծ, անեղծական, դյուրեղծ, առեղծանել, զեղծ(ան)ել, զեղծիմ, զեղծ(եց)ուցանեմ, զեղծմութիւն, շնորհազեղծ, հայրազեղծ, մարմնազեղծ, ծայրազեղծ
Նոր՝
զեղծում, զեղծարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολλυμι «կործանել, ոչնչացնել, սպանել, քանդել. հեռացնել»
հուն. ολεκω «ոչնչացնել, կործանել»
բրետ. ol «պակասություն, կարիք»
մ. բրետ. el «պակասություն, կարիք»
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՄ «մեղմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «հանգստանալ, հանդարտվել»
հ.-ե. արմատ՝ *sel- «բարեհաճ լինել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- արմատի հետ, որի տակ միավորվող ձեւերը առանց այն էլ կասկածելի են։ Կասկածելի է կապը նաեւ *sel- արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղմիկ