Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 115 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԶԵԼ «վազել»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tāzam
Մատենագիտություն
H. AG 137; Աճ. ՀԱԲ 137
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԹ (-ի, -ից) (բռբ. նաեւ բանթ, բանթ-) «ձեռքի կամ ոտքի առաջնամաս, կշեռքի նժար, պարսատիկի մեջք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tang- «շոշափել, ձեռք տալ, բռնել» (անմիջական նախաձեւ՝ *ta(n)g- (°), *te(n)g- (°)) արմատից (*tang-t > թաթ, *teng-t > թանթ)
Սակայն հնարավոր է որ լինի մանկական բառ, որի զուգահեռներն առկա են հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ հմմտ. հ.-ե. *tata-, *teta-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաթահատ, թաթահերձ, թաթավան, թաթուլ, թաթոտ, բանթուլ, բանթախ, բանթուխ, բանթոփիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τεταγων «բռնող»
լատ. tangō (tactum) «շոշափել, դիպչել, բռնել»
հ. անգլ. daccian «թեթեւ շոշափել»
իտլ. tais «փափուկ, խոնավ, մեղմ»
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԹԱԽ «թաթախված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tā- «հալչել, լուծվել» *-kh ածականով
Կրկնավոր կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաթախել, ջրաթաթախ, արյունաթաթախ, մայրաթաթախ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τηκω (դոր. τακω) «հալեցնել, լուծել, քայքայել, հյուծել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 152
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԹԱՂԵԼ «թաթախել» կամ «ծեծել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tā- «հալչել» *-l ածականով
եթե ճիշտ է առաջին նշանակությունը, ապա առկա է կրկնավոր ձեւ
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԹԱՇԻԼ «լուծվել, մեղկանալ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *tā- «հալչել, լուծվել» -սլ- (՞) ածականով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թաթախել
հայ. թավալ
Տե՛ս նաեւ
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԹԱՒԵԼ (թավթավել, թավթափել, թոբովել) «թաթախել, կեղտոտել, շաղախել»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թավթավումն, թավթավուն, թավթավուչ, արյունաթավթավ, տղմաթավթավ
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼ (-թաղ-) «նվաղում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel- «բարձրացնել, կրել, տանել, համբերել» (անմիջական նախաձեւ՝ *tol-) o-ձայնդարձ
կապ ունի թոյլ բառի հետ (տե՛ս), որ ծագում է *tel- «բարձրացնել, կրել, տանել, համբերել» արմատից (*tolio > թոյլ) եւ այդ դեպքում ծագում է *tol- ձեւից (> հայ. թալ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թալալ, թալթալ, թալուկ, թալկալ, թալկանալ, թալկացումն, թալկտիլ, թաղկումն
Տե՛ս նաեւ
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԱՆ «ավար, կողոպուտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. talan
Աղբյուր՝ թրք. talan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թալանել, թալնել, թաղթնել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԵԼ «գցել, նետել» (բրբ.)
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *ptəl-)
ծագել *ptəl- ձեւից՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատից, որտեղից՝ թիռ, թռչել։
Տե՛ս նաեւ
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԽԱՅ «բարակ թել»
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված