Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 115 / 344
ԹԵՐԱՄ
(թերամս)
««գթություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Թերաս բառի աղավաղված գրությունն է:
ԹԵՐՈՒՆԱԿ
(թերաննակ) (ԲՀ)
««հանճարեղ» կամ «հոգեւոր» (այլն` էրունակ «իմաստուն» կամ «հզոր», իրունօղ «իմաստուն»)»
Անստույգ (թերեւս)
բառ, որը թերեւս բաղադրուած է -ունակ (-անող) բաղադրիչով
ԹԵՐՈՒՍ
««վերատեսութիւն կամ ուրախութիւն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ԹԵՓ
(-ոյ)
«թեփ, բարակ կեղեւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)/p(h)-
«սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել»
(անմիջական նախաձեւ՝ *tephu-)
բխեցումը հնդեւրոպական *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» արմատից` *tephu > թեփ. Այս ստուգաբանութեամբ թափ եւ թեփ արմատները ստուգաբանօրեն կապուած են, բայց իմաստով հեռու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեփուկ,
թեփոտ,
թեփոտել,
թեփակեր
Նոր՝
թեփակալել, թեփահանել, թեփամորթ, թեփոտում
թեփակալել, թեփահանել, թեփամորթ, թեփոտում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիգ.
stapul «ատամնածայր»
հ. հնդկ.
stabd/a «ամուր, պինդ»
հ. իսլ.
stapi «բարձր սեպաժայռ»
հ. վ. գ.
stambal «կտոր, բեկոր»
ԹԵՔԵԼ
«կոկել, կռել, կրթել, (ուշ) թեթել, ծռել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tek-
«հյուսել»
արմատից, որի համար վերականգնւում է «հիւսել» իմաստը, մինչդեռ մերձաւոր *tek՛-p արմատը, որի համար վերականգնւող իմաստը հայերենին աւելի մօտ է, ունի *-k՛-ով նախաձեւ, որ չէր կարող տալ թեկ-. հայերենի համար ենթադրելի է *tek- նախաձեւ` *tek՛-p-ին մօտ իմաստով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեքմթեքել
Նոր՝
թեթակայ, թեքութիւն, թեքում, դիւրաթեք
թեթակայ, թեքութիւն, թեքում, դիւրաթեք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178-179;
Pok. IEW 1058
ԹԷՅ
(նոր բառ)
«թեյ»
Փոխառություն
Աղբյուր՝ հարավ. չին. tē
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեյաման,
թեյասեղան,
թեյավաճառ,
թեյավաճառանոց,
թեյատուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 180-181
Տե՛ս նաեւ
ԹԷՍԱՐԱՄ
(ԲՀ)
(թեսամար)
«մեծություն»
(Բառարան Հայկազեան)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԹԹՈՒ
«թթու, թթվահամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)teuə-
«թանձրանալ»
(անմիջական նախաձեւ՝ *tu-tuo-)
կրկնաւոր ձեւ
հին ձեւը պահպանւած է վրաց. tutubo «մի բոյս» ձեւի մէջ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թթուենի,
թթուաբար,
թթուաբեր,
թթուագոյն,
թթուեցուցանել,
թթուիկ,
թթուութիւն,
թթուոց
Նոր՝
թթվատ
թթվատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στύφ(ε)λος «պինդ, թթու, կծու»
հուն.
στυφος «տտիպ»
ԹԻԶ
(-ի, -աց)
«թիզ, թզաչափ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *steigh-
«քայլել, ելնել, բարձրանալ»
(անմիջական նախաձեւ՝ *tighiā-)
*tigh- (երկրորդական ձեւ)
որտեղից՝ *st(o)igho-, *stigh-tā- «ճանապարհ, ուղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզեան,
թզաչափ,
թզաչափաբար,
թզուկ,
թզահասակ,
երեքթզեան,
իննըթզեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στιξ, -χος, στοσχος «շարք, կարգ»
հ. իռլ.
teiht «գնալը, ընթացք»
հ. վ. գ.
stig «արահետ, աստիճան»
հ. վ. գ.
steg «կամրջակ, ուղիղ գիծ»
լատվ.
stiga «արահետ»
ԹԻԹՈՒՄ
(թրթում)
«աղտոտ, սումախ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tutum
սխալագրութեամբ՝ թրթում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։