Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 115 / 919
ԱՐԱՆԳՆՈՅՆ
«մի կենդանի` մողես (՞)»
(կենդանաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. ἀράχνιον
Մառը իմաստը համարում է «մողես» եւ կապում է պ. rang «մողես» հազվադեպ բառի հետ, որ կասկածելի է համարում Աճառյանը
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
rang «մողես» (հազվադեպ բառ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296
ԱՐԱՆԴ
«կոճղեզ, հաստ արմատ, պալար»
(բուսաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պարսկերեն arand
Տե՛ս նաեւ
ԱՐԱՆԴՈՒՊԱՐԱՆԴ
(արիտապարիտ)
«թռչնուշան»
(բուսաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. arandubarand
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296-297
ԱՐԱՊԱՆ
-ով
«մեծ թմբուկ»
(երաժշտ.)
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրքական balaban
b-ի անկմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 297
ԱՐԱՍՏՈՅ
(արագոյ, երաստոյ), ուշ` յ-ոյց
(արագոյ, երաստոյ)
«որձաքար»
(երկրաբանական)
Ծագումն անհայտ է (՞)
Հնարավո՞ր է արդյոք ար- (արու, արական) եւ աստոյ «կայուն, հաստատուն, ամուր» կազմություն
ԱՐԱՏ
I
(-ոյ, ուշ՝ -ուէ, -աւ)
«արատ, պակասություն, բիծ, կեղտի նշան, վնաս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *arəd-
*g' > ծ եւ տ արտացոլմամբ
արած-ի տարբերակը՝ *g' > ծ եւ տ արտացոլմամբ, ինչպէս *bhrg' - > բարդի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արատաւոր,
արատել,
անարատ,
անարատութիւն
ԱՐԱՏ
II
(-այ)
«արագիլ (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *arədā-
«(ծովային) մի թռչուն»
(անմիջական նախաձեւ՝ *arōd/*arəd-)
Կասկածելի է -այ հոլովիչի պատճառով, որ բուն հայերեն հասարակ անունների համար անսովոր է
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερωδιος
լատ.
ardea «ձկնկուլ» ((<*arəd))
սերբ.
rōda «արագիլ»
ԱՐԱՐՏԵԼ
(ԲՀ)
«չորանալ կամ փշրել»
Անստույգ
Քննական հրատարակության մեջ չկա
ԱՐԱՑ
«հայկական տոմարի 6-րդ ամիս»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է ինչ-որ ար- արմատից՝ հգն. սեռ. -աց վերջավորությամբ: Կասկածելի է կապը ուրարտական Araza դիցանվան հետ
ԱՐԱՒՇ
(զարաւշ՞)
«մի թռչուն»
Անստույգ
Եթե բուն ձեւը արաւշ-ն է, կարող է կապված լինել *tr-nv սկսվող հնդեւրոպական բնաձայնական որեւէ արմատի հետ (հմմտ. արտոյտ), զ-ով սկսվելու դեպքում՝ կարող է փոխառյալ լինել
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։