Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 114 / 240
ԿՈՐԶԵԼ
«կորզել, խլել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«հավաքել, ի մի բերել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-gh-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αγείρω «հավաքել»
հուն.
αγοστος «ձեռք, ափ»
ռուս.
горсть «բուռ»
ԿՈՐՃ
«շրջում, շուռ տալը, կործանում, տապալում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, դարձնել, շրջել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-g'-)
Անմիջական արմատից է կոր բառը, որի եւ կործ-ի կապը երեւում է ի կոր կործանեմ արտահայտության մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կործել,
կործան,
կործանեմ,
կործանեցուցանեմ,
կործանիչ,
կործանում,
դիակործան,
դիակործանելի,
բիւրակործան,
եգիպտակործան,
երկրակործան,
ինքնակործան,
կործանարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
krākr, krōkr «ծռում, բերում. ծովախորշ, կեռ»
լիտվ.
grazyti «պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել»
լիտվ.
gráižyti «գայլիկոնել, ծակել, շրջել, ծկել, տապալել»
մ. անգլ.
crinkled «շրջված, շուռ տված»
հ. անգլ.
criucan «կուչում ընկնել»
ԿՈՐԿՈՏ
«կորկոտ, թեփահանված եւ ծեծված ցորեն կամ գարի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gred-
«քերել, քերել»
(անմիջական նախաձեւ՝ *gogrod-)
որ ներկայացվում է միայն ալբաներենով եւ գերմանականով (ալբանա-գերմանական զուգաբանություն)։ Աճառյանը (ՀԱԲ 2, 650-651) նույնպիսի *grod- արմատ ենթադրում է *ghreu- «շփել, տրորել» արմատի *-d-ով աճած ձեւերի հիման վրա` ենթադրելով *gh-ի դիմաց *g- (բայց այս դեպքում դուրս են ընկնում գերմանական զուգահեռները եւ առանց *-d ածականի ձեւերը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորկոտապուր,
գարեկորկոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
gerrusε «քերոց»
հ. շվեդ.
kratta «քերել, ճանկռել»
գ.
krutzen «քերել, քերել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 650-651
ԿՈՐԿՈՏԻՃ
«մաշկի խայտուց, բիծ»
Ծագումն անհայտ է
Առանձնացելի է -իճ վերջածանց, բայց կորկոտ-ի նույնացումը կորկոտ բառի հետ իմաստով դժվար է հիմնավորել, եթե չփնտրենք մի այլ կորկոտ բառ:
ԿՈՐՆԳԱՆ
(կորնկան)
«իղիսար, առվույտանման մի բույս»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշկորնկան
ԿՈՐՈՍ
«սորուն մարմինների մի չափ՝ քոռ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κόρος < եբր. kor
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 653
ԿՈՐՈՎ
«կորով, կտրիճություն՝ քաջություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«արթնացնել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-eu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորովի,
կորովել,
կորովութիւն,
կորովախաւս,
կորովաբան,
կորովաձիգ,
կորովամիտ,
արդարակորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jā-gr-wams «կայտառ, եռանդուն»
հ. հնդկ.
jagarūka «արթուն, կայտառ»
հ. իսլ.
karskr «աշխույժ, առույգ»
ԿՈՒԹ
(-ոյ)
«այգեկութ, այգեկութի ամիս՝ սեպտեմբեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet-
«խեժ, ձիւթ»
(անմիջական նախաձեւ՝ *gʷēt-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոց,
այգեկութ,
խակակութ,
դժուարակութ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կիթ
նորվ.
koda «դալ, խեժ»
նորվ.
kvoeda «դալ, խեժ»
ԿՈՒԿՆԱՐ
«մի ծառ (եղեւնի՞)»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. köknar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։