Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 114 / 190
ՀՐԲՈՒԱԿ
(ախիբիբոյեկ)
«մի տեսակ խունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bōyāk
«հոտավետ»
հմմտ. մ. պ. bōyāk «հոտավետ»
Մատենագիտություն
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 134
ՀՐԵԱՅ
(-ի, -ից)
«հրեա»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. īhūdāyā (yūdāyā)
ըսղարկված հայերեն -եայ ածանցի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրեաբար,
հրեական,
հրեակողմն,
հրեանալ,
հրեապես,
հրեարէն,
հրեութիւն,
Հրեաստան
Մատենագիտություն
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 134
ՀՐԵՇՏԱԿ
(-ի, -աց)
(հրշտակ, հրիշտակ)
«սուրհանդակ, պատգամավոր, առաքյալ, կանխանշան, հրեշտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *frēštak
հմմտ. պրթ. frēštak, մ. պ. frēštak ավ. fraēštak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրեշտակութիւն,
հրեշտակարէն,
հրեշտակապետ,
հրեշտապետ,
հրեշտակագնաց,
զուգահրեշտակ,
համահրեշտակ
Մատենագիտություն
H. AG 184;
Աճ. ՀԱԲ 135
ՀՐՃՈՒ
«կարմրաշուշան, լեռնաշուշան»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հրճիւ «ուրախություն» արմատի հետ:
ՀՐՇՏԵԼ
««վախեցնել» (-իլ «վախենալ, երկյուղել»)»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ հրել (հր-մշտ-ել) բայի հետ:
Տե՛ս նաեւ
ՀՕՊՕՏ
«մի դեղաբույս»
(բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 3, 138) հնարավոր է համարում նույնացնել հոտոտ-ի հետ:
Մատենագիտություն
ՀԱԲ 138
Տե՛ս նաեւ
ՁԱԳԵԼ
(ձակել)
«չափել»
(բբ)
Անստույգ (թերեւս)
նոյնն է ձագար բառի արմատի հետ (-ար-ը վերջածանց է)։
Տե՛ս նաեւ
-ՁԱՆՁ
(բարաձանձ «ուռց» բառում)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույնն է ձանձ «ցորենի կճեպ» արմատի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
ՁԱՌ(Ա)ԳՆԵԼ
(ձեռագդել)
«ծեծել, հանդիմանել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի ձառ արմատի հետ
ՁԱՐ
II
«խոյ, նոխազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’hers-
Կապ ունի *g’hers- արմատին պատկանող ձար «(կոշտ) մազ», ձառ «կոշտ, տգեղ» արմատների հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։