Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 114 / 764
ԲԻԲՂՈՍ
(-ի, -աց)
«պապիրուս, թուղթ. գիրք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βίβλος
Մատենագիտություն
H. AG 344;
Աճ. ՀԱԲ 449
ԲԻԴԻԿՉԻ
(բբիկ, փիթիկ «կախարդական գիր»)
«գրագիր, քարտուղար»
(բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bitikči
«գրագիր, քարտուղար»
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bitik
«գրություն»
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bidik
«գրություն»
Փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 449
ԲԻԶՈՆ
«փոփոխում»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԲԻԺ
(-ոյ)
«աչքի կեղտ, ճպուռ, բիծ, ժանգ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *biž
Աղբյուր՝ պ. bīj
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժաբեր,
բժոտ,
բժոտիլ
Մատենագիտություն
H. AG 121;
Աճ. ՀԱԲ 449
ԲԻԿԱՐ
(բեկար)
«փոխարքա, փոխիշխան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βικάριος < լատ. vicarius
Փոխառութիւն` հուն. βικάριος (< լատ. vicarius):
Մատենագիտություն
H. AG 343;
Աճ. ՀԱԲ 451
ԲԻՃ
(բիժ, բիծ)
«պոռնկորդի, ապօրինի զաւակ, աւելորդ ճիւղ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. pič
Փոխառութիւն` թրք. pič (> վրաց. biči):
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
biči
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451
ԲԻՄԱՐ
«հիւանդ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bēmār
Փոխառութիւն` պ. bēmār:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451
ԲԻՏՈՆ
«բրածուկ, սղոցաձուկ»
Փոխառություն
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
ԲԻՐ
(-ի, -աց, ուշ` -ոյ)
«փորիչ, հաստ գաւազան, մահակ, կռանի կոթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher-
«խփել»
(անմիջական նախաձեւ՝ *bher)
Բնիկ հնդեւրոպական` *bher «խփել» արմատից, ըստ ոմանց` *bhi-ro-` ըստ այլոց` *bhi-tro, իբր *tr> հր> հ անցմամբ, ինչպէս բահ-ի ժամանակ (տե՛ս), մանաւանդ որ կայ բարբառային բիրդ ձեւը` միջին օղակի հ-ի պահպանմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրել,
բրածեծ,
բրատուր,
բրածոյ,
բրիչ,
բրագոռ,
բրաքարի,
գետնաբիր,
երկրաբիր,
հողաբիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φιτρός «գերան»
հ. հոլ.
bїail
հ. վ. գ.
bi(h)al «տապար, կացին»
գ.
Bille «բրիչ. տապար, կացին»
ռուս.
бич «մտրակ»
Մատենագիտություն
Pok. IEW 117;
Աճառյան 392, 452
Տե՛ս նաեւ
ԲԻՐԿԱԹՈՐ
(բերքաթուր, բուրգաթուր, բիերգաթուր)
«քաւարան»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. purgatorium
Աղբյուր՝ ֆր. purgatoire
Աղբյուր՝ իտալ. purgatorio
Փոխառութիւն` լատ. purgatorium (ֆր. purgatoire, իտալ. purgatorio):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 452
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։