Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 114 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԹ «ծանր»
Կեղծ բառ
ստացվել է թեթեւ «(ոչ) ծանր» բառահոդվածի աղավաղմամբ։
Տե՛ս նաեւ
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԹԳՈՒԹ ««թարգման կամ մեկնիչ» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անհայտ է։
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԹԵՒ (-ի, -աց, ուշ՝ -ոյ) «թեթեւ, ոչ ծանր, փոքրակշիռ, դյուրին, հեշտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կրկնաւոր ձեւ՝ *թեւ արմատից, որ թերեւս նոյնն է թեւ «թեւ» բառի հետ (սա ունի նաեւ «թռիչք» իմաստը. հմմտ. թե-ւել «թռչել», այսինքն՝ թե-թեւ «թռչող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեթեւանալ, թեթեւանդամ, թեթեւութիւն, թեթեւամիտ, թեթեւագին, թեթեւաթեւ, թեթեւահաւատ, թեթեւախելք
Նոր՝
թեթեւահոգի, թեթեւ-սօլիկ, թեթեւօրէն
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԿՈՒՂԱՅ «համբերութիւն» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. tequle (teqla) (կասկածելի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 171
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՂԱՇ (թեղօշ) «սոճի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ստուգաբանօրէն կապուած է թաղթ (թայլ) կամ թեղի բառերից մէկի հետ
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՂԻ «ծփի, կնձնի պտուղ, մոծակածառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pteliā- «ծառանուն»
Կասկածելի են աւելի լայն համեմատութիւնները, որ բերում է Աճառեանը, ՀԱԲ 2, 171 (հ.-ե. *tel- ծառանիւթ արմատ, որ այժմ չի առանձնացւում)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πτελέα «համանունը» ((եթե հայերէնը հին փոխառութիւն չէ հունարէնից))
լատ. tilia «լորի» (թերեւս)
Մատենագիտություն
Pok. IEW 847; ՀԱԲ 171
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՄԱՆ «միջօրէ, հարաւ, հարաւային քամի» (աստվածաշնչային)
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. tēmān
Ս. գրքում գործածուած է իբրեւ հատուկ անուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 172
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՍՈՒՐ ««սենյակ» կամ «տաճար» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՐ I «կողմ, կողք, պակասավոր, սակավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *pter-)
Հնարավոր է *ter- «մի կողմ, հեռու» արմատի ազդեցությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թերապետութիւն, թերանցուկ, թերածու, թերի, թերալից, թերակատար, թերահաւատ, թերանալ, թերավարժ, թերաքամեալ, թերեւս, ընթեր, առընթեր, անթերութիւն
Նոր՝
թերակիրթ, թերակղզի, թերուս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πτερόν «թեւ, ծայր, կողմնակառույց»
հ. վ. գ. fedara «փետուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 174
Տե՛ս նաեւ
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՐ II «թերթ, տերեւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *pter-)
որից նաեւ՝ թեր «կողմ» համանիշ արմատը. օրինակները տե՛ս այնտեղ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 175; Աճ. ՀԱԲ 185
Տե՛ս նաեւ