Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 114 / 919
ԱՐԱԼԵԶ
-է
(արալէզ, յարալէզ, առլէզ)
«առասպելական էակ, որ լիզելով մեռել է կենդանացնում»
Ծագումն անհայտ է
Սովորաբար համարվում է բաղադրված Արա կամ յար եւ լէզ բաղադրիչներով, բայց սա կարող է ժողովրդական ստուգաբանություն լինել
ԱՐԱԽԻԼ
«մի թռչուն»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԱՐԱԾ
I
«սպի, բիծ, արատ, մաշկային հիվանդություն` որքյուն, մկնատամ, վերք, սպիավոր»
(բժշկ.)
Բնիկ հնդեւրոպական
Արածել բայի արմատն է` առանձին գործածությամբ եւ նեղ իմաստով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արածնացաւ,
արածացաւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
ԱՐԱԾ-
II
«արածում, ճարակում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter-
«տորորել, շփել, շփելով մաշեցնել, ծակել»
(անմիջական նախաձեւ՝ *trǝg'-)
Բնիկ հնդեւրոպական` *trǝg'-` *ter- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արածել,
խոզարած,
այծարած,
ոչխարած,
հաւտարած,
խաշնարած,
հորթարած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρώγω «կրծել, մաշեցնել, ուտել»
հուն.
τρώγλη «անցք, ծակ»
բոխ. ԱԲ
trāsk «ծամել, որճալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293-294
Տե՛ս նաեւ
ԱՐԱԿԱՆ
(արեկան, իրական)
«դեղնացավ, դալուկ»
(բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. (y)arqān
Աղբյուր՝ արաբ. araqān
Աղբյուր՝ արաբ. irqān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 294
ԱՐԱՀԵՏ
(-ի, -ից)
«ճանապարհ, նեղ ճանապարհ, կածան»
Բնիկ հնդեւրոպական
Հին կազմություն` ար- (այր) եւ հետ (հետք) բաղադրիչներով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արահետել,
անարահետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295
ԱՐԱՄԱԶԴ
«մի թռչուն»
(կենդանաբանական)
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է Արամազդ հատուկ անունից (դիցանունից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295
ԱՐԱՄԱԹ
(«նզովեալ», «նուազեալ»)
«նզովված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կապված է Արամ հատուկ անվան հետ, որ բացատրված է նաեւ «անեծք, նզովք (նրանց)»։ ԲՀ. կա նաեւ «նուազեալ» տարբերակը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295;
Ամալյան, ԲՀ 350
ԱՐԱՄՈՒՐ
(-ի, -ից)
«ծուխ, թանձր, մշուշ, խավար, մթություն, մրրիկ, փոթորիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *rē-
«մթություն, խավար»
(անմիջական նախաձեւ՝ *rǝ-mo-)
-m- ածանց
թերեւս բնիկ հնդեւրոպական` *rǝ-mo- «մթություն, խավար» (*rē- նույնիմաստ արմատից + -m- ածանց)։ Աճառյանը կասկածով կապում է մուր, մրոտ, մրրիկ բառերի հետ. հնարավոր է բաղադրություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rāmá «մթին, սեւ»
հ. հնդկ.
rāmī «խավար»
մ. վ. գ.
rām «կեղտ. մուր»
Մատենագիտություն
Ջահ. None;
Աճ. ՀԱԲ 296
ԱՐԱՅԻՇ
«հանդես»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ārāyiš
«զարդարանք, հարդարանք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։