Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված · Էջ 113 / 170
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 553, սյունակ 1 Էջ 553
ՅՈԲԵԼ (յովբել, յոբեդ), -ի (յովբել, յոբեդ) «հրեաների թողության տարին, որ նշվում էր հիսուն տարին մեկ, այդ տարիների միջեւ ընկած հիսնամյակ, (ուշ) տարեդարձ, հոբելյան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἰώβηλος < եբր. yōbēl- «խոյ») (նկատի է առնվում geren hayōbēl «խոյի եղջյուր, որով ազդարարվում էր հոբելյանական տարին»
նկատի է առնվում geren hayōbēl «խոյի եղջյուր, որով ազդարարվում էր հոբելյանական տարին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոբելի, յոբելեան, յոբեղեան
Մատենագիտություն
H. AG 366; Աճ. ՀԱԲ 401
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈԲԵԼԻԿ «կոթող, օբելիսկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὀβελίσκος
Մատենագիտություն
H. AG 366; Աճ. ՀԱԲ 402
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈԽՈՐՏ -ի, -ից (յախորտ, յոխորդ, յախուրդ, ոխորտ, ողորդ) «հոխորտ, խրոխտ, հանդուգն»
Ծագումն անհայտ է (թերեւս)
պատկերավոր-բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոխորտալ, յոխորտանալ, յախորտիլ, յոխորդութիւն
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՂԱԼ «ծուլանալ»
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՂԴՈՂԴ -ի, -աց (յողդյողդ) «խախուտ, շարժուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «քշել, շարժել» (անմիջական նախաձեւ՝ *oldh-)
Կրկնավոր կազմություն՝ յողդ արմատից, որ թերեւս ծագում է յ- նախածանցով՝ հնդեւրոպական արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յողդողդել, յողդողդուն, անյողդողդ
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅԶ -ի, -ից «որոնում, ծփանք, խռովք, հույզ, շփոթություն, աղմուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *yōz
աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուզել, յուզումն, յուզախնդիր, յուզական, ուզենալ, մտայոյզ, պահայոյզ, ջրայոյզ, բբայոյզ, բազմայոյզ, խռովայոյզ, հողմայոյզք, մաղձայոյզ, նորայոյզիչ, յուզմունք, յուզումնալից, սրտայոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. yaozaiti «շարժվում է, տատանվում է, ծփում է»
հ. պ. yaudatiy «շարժվել»
Մատենագիտություն
H. AG 199; Աճ. ՀԱԲ 403-404
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅԼ (յուլ, յող), ուշ՝ -ի, -ից «ծույլ, դանդաղաշարժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sel- «սողալ, սողոսկել» (անմիջական նախաձեւ՝ *solio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուլանալ, յուղանալ, յուլութիւն, յուղութիւն, յուղալ, յողալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sarati
հ. հոլ. selid «սողում է, սողոսկում է»
լիտվ. seleti «սողոսկել, դանդաղ շարժվել»
Էջ 555, սյունակ 1 Էջ 555
ՅՈՐԵՒԻԹԻ (վրիպակով` յարկիթի) ««քթոց քի» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Ուղղելի է յորթ եւ իթի «կողովի եւ քի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 408
Տե՛ս նաեւ
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՐՄԱՅՍ «գետնատարած, պառկած»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *perk- «կող»
Կազմված է *որս արմատից, որ պիտի նշանակեր «մեջք, թիկունք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորմայսել, յորմայսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ընկողմանիմ «պառկել»
Էջ 557, սյունակ 1 Էջ 557
ՅՍՏԱԿ (յիստակ) «հստակ, մաքուր, վճիտ, թափանցիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ai- «այրել, լուսաւորել» *-st-ով մի ձեւ
Այս արմատի յստ-ի սկզբնական ձեւը յիստն-է, որի իստ-ը կարող է գալ հնդեւրոպական *ai- «այրել, լուսաւորել» արմատի *-st-ով մի ձեւից: հմմտ. *aisk- «պարզ, հստակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յստակել, յստակութիւն, յստակասպաս, յստակամիտ, յստակզրուց, նստակ