Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 113 / 454
ԵԶՐԻԿ
«մի բույս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս հայ. եզր բառից
ԵԹ
I
«միայն (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *et-
դերանվանական արմատից
առկա է նաեւ եթէ-ի մեջ. թ-ի համար հմմտ. նույն արմատից ծագող *i-t(h), որ առկա է *itthā «այստեղ, այնտեղ», *itthám «այսպես, այդպես», լատ. item «այսպես, այսպիսով» բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ետեթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
item «այսպես, այսպիսով»
ԵԹ
II
««գեղ» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 2, 7-8) գեղ-ը կարդում է գէգ «տարակույս» եւ միացնում եթէ-ին, եթիւ ձեւը՝ «տարակույսով, տարակուսական». հմմտ. եթէ «շաղկապ տարակուսական» (ԲՀ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7-8
ԵԼ
-ի, -ից
«ելնելը, ելք, ընթացք, ավարտ, հաջող ավարտ, արեւածագ, արեւելք, բխում, հետույք, մորթի, ծակոտի, ծախս, հեռանալը, հրաժարում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
(անմիջական նախաձեւ՝ *ele-/lā-, *el-ei-, *el-eu-)
հիմքային ձեւերով, ընդ որում՝ *el-eu-ghe > ելոյզ
ընդել-ը գրված է նաեւ ընտել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելանել,
ելեմուտ,
ելամուտ,
ելանելի,
ելուստ,
խաչելեալ,
խաչելութիւն,
վերելակ,
վերելք,
ելուն
Նոր՝
ելակետ, ելարան, զելանել, ընդելանիլ, ընդելակից, անընդել, մարղընդել, ձեռնընդել, ելուզանել, ելոյզ, ելուզումն, ելուզակ, եղուզակ, յեղուզակ, մարդելոյզ, նախելուզակ, ընդելուզանել
ելակետ, ելարան, զելանել, ընդելանիլ, ընդելակից, անընդել, մարղընդել, ձեռնընդել, ելուզանել, ելոյզ, ելուզումն, ելուզակ, եղուզակ, յեղուզակ, մարդելոյզ, նախելուզակ, ընդելուզանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ελθω
հուն.
ελατιω «քշել»
հ. իռլ.
luid «գնում էր» ((<*ludhe))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 8-9;
Pok. IEW 306-307
Տե՛ս նաեւ
ԵԼԵԿՏՐՈՆ
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἤλεκτρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
էլեկտռեղեն,
էլեկտռական,
էլեկտռականութիւն,
էլեկտռաբուժութիւն,
էլեկտռաշարժ,
էլեկտռաչափ,
էլեկտռաքարշ
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 10
ԵԼՈՎԱ
(ելովէ, ելոյի, ելոյէ)
««աստված, Եհովա» (բբ.)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. elōha
եբր. elōha բառի տառադարձումն է` նշված իբրեւ եբր. բառ
ԵԿ
(գալ բայի կատարյալում եւ սրանից կազմվող ձեւերում), -ի, -իր, -ն, -եկ. (գոյ.) -ի, -աց, ուշ`-ից
«գալուստ, եկվոր, եկամուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guem-
«գնալ, գալ»
(անմիջական նախաձեւ՝ *e-guem-t > *e-guen-t)
եկ (= հ. հնդկ. á-gan)
Բնիկ հնդեւրոպական` *guem- «գնալ, գալ» արմատից. *e-guem-t > *e-guen-t > եկ (= հ. հնդկ. á-gan).
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եկամուտ,
եկակոչ,
եկումն,
դեռեկ,
ինքնեկ,
նորեկ,
երբեկ,
նախեկող,
ուղեկեալ,
շեկ,
զեկուցանել,
իրազեկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
á-gām
հուն.
ε-βην
գոթ.
qiman «գալ»
գոթ.
qums «գալուստ» (< *ku m-is)
թոխ. A
käm, kum
թոխ. B
kēm, kam «գալ»
Մատենագիտություն
H. AG 441;
Աճ. ՀԱԲ 12;
Pok. IEW 464
ԵԿԱԶՆԵԼ
««որոշել» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Ուղղելի է երկազնել, որ կա գործածված նաեւ երկազնեալ «որոշեալ» ձեւով (ԲՀ 94), այսինքն` համարել երկազն «երկտեսակ» բայական ձեւը, մանավանդ որ կա երկազնեալ տարբերակը
ԵԿԹԱՓՍՏԵԼ
(եկթափիստե, եկթամբիստե)
«հիանալ» կամ «տխրել» կամ «մտահույզ» (լինել) կամ «զարհուրել»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. εκθαμβεσθαι
(թերեւս)
«զարմանալ, ապշել»
բայց մի ձեւից: Ամալյանը (ԲՀ 363) բխեցնում է εκπλεκτικός «հիացական», εκπληξις «հիացում» (ավելի ճիշտ՝ «ապշած» եւ «ապշություն») բառերից, որոնք ձեւով հեռու են կանգնած:
ԵԿԻՏ
(ԲՀ՝ հնագույն ձեռագրում՝ ե-տել)
«ծածուկ»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
թերեւս առնված աստվածաշնչային հատուկ անուններից մեկի մեկնությունից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։