Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 113 / 919
ԱՏՐ
(բաղարկությամբ՝ *արտ-)
«կրակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. ātur
«կրակ»
Աղբյուր՝ պ. ādar
«կրակ»
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. ātur, պ. ādar «կրակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատրաշեկ,
ատրորակ,
ատրորական,
ատրական,
ատրաշիկանալ,
արտաշեկ,
արտաշիկանալ,
արտաշիկագույն
Մատենագիտություն
H. AG 110;
Աճ. ՀԱԲ 289
ԱՏՐԱԳՈՒՅՆ
(-ի, -ից)
«հրագույն մի ծաղիկ՝ ագարիոն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. āturgōn
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āturgōn, հայ. (< արաբ. < պ.) ագարիոն
Մատենագիտություն
H. AG 290;
Աճ. ՀԱԲ 290
ԱՏՐԱՔ
(ատրութ)
«ալոճ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀνδράχνη
«դանդուռ, փրփրեմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 290
ԱՏՐՃԱՆ(ԱԿ)
«կարճ հրազեն, ատրճանակ»
Փոխառություն
իրանական աղբյուրից, բայց բուն ձեւը չի վկայված, հայերենում էլ 18-րդ դարից վաղ չի ավանդված, թեեւ ձեւը հնատիպ է
ԱՏՐՈՒՇԱՆ
(-ի, -աց)
«կրակարան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *āturōšān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 291;
Ջահ. ՀԼՊ 517
ԱՐԱԲ
«դաշտ, տափաստան (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ եբր. arāb/Arāb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաբային
Տե՛ս նաեւ
ԱՐԱԲՈՎԹ
I
(նաեւ ապարովթ «պաղատիտ, չիր թզոյ» (ԲՀ))
«ձավար, կորկոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Ἀραφώθ < եբր. hā-rēpōt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 291
ԱՐԱԲՈՎԹ
II
«տափաստան, հարթավայր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Ἀραβώθ < եբր. arābōt/Arābōt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 291
ԱՐԱԳ
(-ք կամ -ունք)
(երագ)
«արագ, շուտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. raγu-
իրանական աղբյուրից. հմմտ. ավ. raγu-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արագագիր,
արագագնաց,
արագագոյն,
արագազերծ,
արագաթեւ,
արագախարբիկ,
արագոտն,
արագընթաց,
արագել,
երագագնաց,
երագագոյն,
երագակատար,
երագանալ,
երագանցուկ,
երագասլաց,
երագել
Նոր՝
արագախոս, արագահոս, արագասլաց, արագասոյր, արագավազ
արագախոս, արագահոս, արագասլաց, արագասոյր, արագավազ
Մատենագիտություն
H. AG 422;
Աճ. ՀԱԲ 291-292
ԱՐԱԳԻԼ
(-ի, -աց)
«ձկնկուլ, արագիլ՝ ciconia»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Կասկածելի են ինչպես համեմատությունը հուն. πελαργός (Աճ. ՀԱԲ 1, 292) բառի հետ, այնպես էլ շումերական աղբյուրից բխեցնելու փորձը (Ղափանցյան)։ Աճառյանը հուն. բառի նախնական ձեւը համարում է *περαγλός եւ հայերենի հետ միասին բխեցնում է փոքրասիական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։