Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ՈՒՆԻ
II
«Ամատունի, Արծրունի, Գնթունի, Գնունի, Մադխազունի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ.
Ցեղանուանական ածանց, որ հաւանաբար ծագում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Ամատունի,
Արծրունի,
Գնթունի,
Գնունի,
Մադխազունի
-ՈՒՆՔ
«արտեւանունք, երիցունք, խրախունք, կոչունք, հրաշունք, մկանունք, ցցունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-on-es
հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի ձեւ
Հաւաքականակերտ այս ածանցը ծագում է հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի *-on-es ձեւից՝ հանդիպելով -ն-ով եւ -ո-ով վերջացող մի շարք բառերի հոգնակիում՝ թոռն-թոռնունք, հարս-հարսունք, ողն-ողնունք, տոռն-տոռնունք եւ բարձր-բարձունք, մանր-մանունք։ մի կողմից -ն-ով հիմքերի վաղ անկումը եւ մյուս կողմից՝ -ք-ով ձեւերի հոգնակիի անկախ գիտակցումը հանգեցնում են -ունք-ի անկախացմանը՝ որպես հավաքական հոգնակերտի, այս գործընթացը հար եւ նման է -ինք-ով ձեւերի տարածման գործընթացին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտեւանունք,
թոռնունք,
երիցունք,
հարսունք,
խրախունք,
ողնունք,
կոչունք,
տոռնունք,
հրաշունք,
բարձունք,
մկանունք,
մանունք,
ցցունք
-ՈՒՍՏ
I
(հմմտ. -աստ, -ետ, -իստ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sti-
նախորդող -ու-ով, որ սկզբնապես հիմքային ձայնավոր է եղել
Ծագում է հ.-ե. *-sti- ածանցից՝ նախորդող -ու-ով, որ սկզբնապես հիմքային ձայնավոր է եղել։ հմմտ. թաքուցանել, կորուսանել, հարուլ-հարուցանել (Benveniste, 1962, 95: Greppin, 1975, 95)։ հավանական է հ.-ե. *-sti-ի ծագումը *-es-/-s- եւ *-ti- ածանցներից (Ջահուկյան, 1959, 263):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրուստ,
գալուստ,
ելուստ,
թաքուստ,
կորուստ,
հարուստ,
փախուստ
Մատենագիտություն
Benveniste 95;
Greppin 95;
Ջահուկյան 263
-ՈՒՍՏ
II
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *-kʷu-
«մակբայական հիմք»
հ.-ե. արմատ՝ *-dh-to-i°g
«-ստ-ն»
դժվար է բացատրել
Ծագում է ուստ «որտեղից» բառից, որի ծագումը պարզ չէ։ հավանական է ու-ի մեջ տեսնել հ.-ե. *-kʷu- մակբայական հիմքը, բայց դժվար է բացատրել -ստ-ն (*-dh-to-i°g)։ այս բացատրությամբ -ուստ-ով ձեւերը կապ չունեն իրան. naxust «առաջին» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենուստ,
այլուստ,
անդուստ,
առաջուստ,
արտաքուստ,
բացուստ,
խորուստ,
հեռուստ,
վերուստ
-ՈՒՏ
(բրբռ. հտուտ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-od-es
ենթադրյալ ածանց
Հնարավոր է երկու մեկնություն։ կամ ներկայացնում է -ոտ ածանցի տարբերակը եւ ծագում է հոտ բառի *հուտ (հմմտ. բրբռ. հտուտ) տարբերակից, կամ ստուգաբանորեն կապված է հուն. -ώδης ածանցի հետ (ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից) եւ ծագում է հ.-ե. *-od-es ենթադրյալ ածանցից (Bugge, 1889, 38. հմմտ. նաեւ Meillet, 1962, 182 : Greppin, 1975, 144)։ Անհավանական է իրանական ծագման ենթադրությունը (Greppin, 1975, 145)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղբուտ,
ավազուտ,
դալարուտ,
թատուտ,
ծանծաղուտ,
մացառուտ,
շամբուտ,
տղմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ώδης
«ավազուտ»
ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից
Մատենագիտություն
Bugge 38;
Meillet 182;
Greppin 144;
Greppin 145
-ՈՒՐ
(հմմտ -ար, -իր, -որ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro-
նախորդող համաբանական կամ *-ծ-ից ծագող -ու-ով
Ծագում է հ.-ե. *-ro- ածանցից՝ նախորդող համաբանական կամ *-ծ-ից ծագող -ու-ով (հմմտ. թաքուր-թարթափուր եւ *bhlo-ro > բլուր)։ սլուր-ի հիմքը հավանաբար *սուլ-ն է, որ պահպանվել է սլաք բառի մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թափուր,
թարթափուր,
թաքուր,
սլուր,
բլուր
-ՈՒՐԴ
(կացուրդ - կցուրդ, կցուրդ - կցորդ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *-saw-
«յագ-»
հնդեւրոպական հիմք
հ.-ե. արմատ՝ *gʷiesk-
«կաց-»
թերեւս
թեեւ հանդիպում են կացուրդ - կցուրդ, կցուրդ - կցորդ զուգահեռ ձեւերը, բայց դժվար է -ուրդ-ը համարել -որդ-ի տարբերակը, մանավանդ եթե նկատի առնենք -ուրդ-ով հիմքերի գերակշռող մեծամասնության ոչ հնդեւրոպական ծագումը (հնդեւրոպական են միայն յագ < *-saw- եւ, թերեւս, կաց *gʷiesk- հիմքերը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձակուրդ,
ժողովուրդ,
խառնուրդ,
խորհուրդ,
կացուրդ,
յագուրդ,
յամուրդ
-ՈՒՑ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sko-
նախորդող -ու- հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *-sko- ածանցից՝ նախորդող -ու- հիմքային տարրով, բայց հետագայում ընդհանրացել է նաեւ այլ հիմքերի համար։ հմմտ., թերեւս, խայտուց < *khaidu-sko- (*u-ով հիմքերի համար հմմտ. հ. հնդկ. -kētu- «լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր», գոթ. haidus «եղանակ» (*«լուսերեւույթ»))։ ոչ հնդեւրոպական -ու-ով հիմքերի համար հմմտ. կիզուց՝ կիզում բայից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալուց,
զայրույց,
խայտուց,
կիզուց,
նեղուց,
սպիտակուց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
-kētu-
«լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր»
գոթ.
haidus
«եղանակ (*«լուսերեւույթ»)»
-ՈՒՑՔ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նույն ծագումն ունի, ինչ -ուց-ը՝ -ք հոգնակերտի հավելմամբ, որը եւ հատուկ գոյականական արժեք է տվել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարուցք,
լայնուցք,
մոլուցք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։