Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Ընդհանուր՝ 11298 բառահոդված
🔒 Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՑԻԿ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ի տարբերություն ազդեցիկ, դիեցիկ, երգեցիկ կազմությունների, որոնք ածանցված են -եաց հիմքային ձեւից (երգեաց - երգեցիկ)՝ -իկ ածանցով եւ զուգահեռ են -ացիկ-ով (մուրացիկ), -ուցիկ-ով (հեղձուցիկ) կազմություններին, գեղեցիկ-ի դեպքում բայական համապատասխան հիմք չկա. մնում է ենթադրել կամ համաբանական կազմություն, կամ նախնական *գեղի հիմքի սեռական-տրականից (գեղեաց) -իկ ածանցով կազմված ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղեցիկ, ազդեցիկ, դիեցիկ, երգեցիկ, մուրացիկ, հեղձուցիկ
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՒ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նույն ծագումն ունի, ինչ գործիականի կազմիչը՝ բուն -ւ- վերջավորությամբ, բայց ձայնդարձի այլ աստիճանով. հմմտ. արդարով, հետոյ ձեւերը արդարեւ, որովհետեւ ձեւերի դիմաց. -եւ-ով ձեւերը պետք է տարբերել -եաւ-ից (< -ի-աւ) ծագած ավելի ուշ ձեւերից՝ առաջեաւ (*առաջի-աւ) > առաջեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արդարեւ, այնուհետեւ, որովհետեւ, առաջեւ
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՒԻՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-bhi
Ածանցի -ւ- տարրը նույն ծագումն ունի, ինչ գործիականի -ւ-ն (*-bhi), ընդ որում -ե-ն հիմքային տարր է, ինչ վերաբերում է -ին-ին, այն կամ հայերենի -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին), կամ, որ ավելի հավանական է, եթե նկատի առնենք ամենեւին բառի մակբայական գործածությունը, պահպանել է *-bhi-ի *-i-ն՝ հաջորդող ցուցական տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենեւին
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԵՐ «երբեք, ուստեր, ուրեք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kʷe- (անմիջական նախաձեւ՝ *-ե-) կազմված է -ե- հիմքային տարրից եւ -ք մասնիկից
Կազմված է -ե- հիմքային տարրից (հմմտ. երբեմն, ուստեմն, ուրեմն) եւ -ք մասնիկից, որ ծագում է հ.-ե. *-kʷe-ից (հ. հնդկ. ca, հուն. τε, լատ. que):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ca
հուն.
τε
լատ.
que
Մատենագիտություն
Meillet 1936, 90
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԵՐԵԱՆ (-երին) «ամենեքեան, բոլորեքեան, երեքեան, չորեքեան, հինգեքեան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-es հոգնակի վերջավորություն
Կազմված է հ.-ե. հոգնակի *-es վերջավորությունից ծագող -եր-ի եւ -եան (-ին) ածանցի միացմամբ ու հետագա ընդհանրացմամբ:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՃ «բուէճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēč «փոքրացուցիչ-փաղաքշական ածանց»
փոքրացուցիչ-փաղաքշական -ēč ածանցից, որ հանդես է գալիս նաեւ Մանէճ (Մանայճ) հատուկ անվան մեջ (-ēc < *aica-). սակայն բուէճ-ի բու հիմքը բնիկ հնդեւրոպական է, որին համապատասխանում է պրսկ. bum-ը. պետք է ենթադրել բաղարկություն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ.
bum
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՆ I «հանդիպում է միայն իրանական փոխառություններում (նկարեն-նկար, այլեւ քաղկեն «գարեհաց», որի հարաբերությունը կասկ «կեղծած գարի» բառի հետ չի գիտակցվում)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēn
Ծագում է իրան. -ēn (aina-) ածանցից:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՆ II «այդրէն, այսրէն, անդրէն, անդրէն, ապաքէն, աստէն, ձեզէն, մեզէն, քեզէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւ
Ծագում է հ.-ե. *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւից, որ առկա է նաեւ սո-յն, դո-յն, նո-յն ձեւերի մեջ:
Մատենագիտություն
Pokorny 286; Meillet 1898, 274
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՔ «այծէք, ձեռք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
-եայ-ք-ի հնչյունափոխված տարբերակն է՝ եայ-ք > -էք՝ *այծի-այք > այծէք. ձեռոք-ի էք-ը համաբանական է, եթե նախնական *ձեռքի տիպի հիմք չենթադրենք:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԹԱՐ «վատթար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -tar «բաղդատական ածականների կազմիչ»
Ծագում է իրան. -tar-ից, որ բաղդատական ածականների կազմիչ է: