Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-(Ե)ԱԳ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aw-
«գիշերել»
Ծագում է ագանիլ «գիշերել» բայի հիմքից, ընդ որում բացաւթեագ բառի ե-ի մէջ պահպանուել է աւթ բառի հիմքային ի-ն՝ *աւթի-ագ > աւթեագ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բացաւթեագ,
վայրագ
-ԵԱԼ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo-
(անմիջական նախաձեւ՝ *-isālo-)
աորիստի *-is-ā- մասնիկով
Դերբայական այս ածանցը ծագում է հ.-ե. *-lo- ածանցից՝ աորիստի *-is-ā- մասնիկով՝ *-isālo->հայ. սեռ. -ոյ: *-lo-ն դերբայական արժեքով զարգացել է նաեւ սլավոնական եւ բոխարական լեզուներում:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
несль
«տարած (տարեալ)»
Տե՛ս նաեւ
-ԵԱԿ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ya-ka-
Ինչպէս ցոյց են տալիս սարիկ/սարեակ, սպասիկ/սպասեակ տարբերակները՝ համապատասխան իրանական հիմքերով, մենք գործ ունենք իրանական -īk ածանցի հին -ya-ka- ձեւի հետ. սակայն որոշ դէպքերում առկա է հին -ի հիմքակազմ տարրի եւ -ակ-ի զուգորդում՝ հինգ, -ի - հինգեակ, մաշկ, -ի - մաշկեակ, ինչպէս նաեւ աւելի ուշ շրջանում -ի-ով վերջացող բառերի դէպքում՝ կողեակ, որդեակ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկեակ,
իննեակ,
հարիւրեակ,
բամբատեակ,
ինքնեակ,
ջերմնեակ,
սարիկ,
սարեակ,
սպասիկ,
սպասեակ,
հինգեակ,
մաշկեակ,
կողեակ,
որդեակ
-ԵԱՅ
( > *-եէ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. xaldāyā
փոխատու լեզու՝ ասոր. īhudāyā
փոխատու լեզու՝ ասոր. məsalləyānē
Կազմուած է -ի հիմքային տարրից եւ -այ բաղադրիչից, որ հաւանաբար նոյնն է -այ-ք ածանցի -այ-ի եւ, թերեւս, հատուկ անունների -այ վերջաւորութեան հետ, այսինքն՝ նոյնպէս սկզբնական հիմքային տարր է. -ի-ի համար հմմտ. այծ, -ի (սկզբնական հիմքը՝ *այծի) - այծեայ, արեւել-ք, -ից - արեւելեայ, սիրտ, -ի - սրտեայ, փայտ, -ի - փայտեայ. հետագայում տարածուել է նաեւ սկզբնապէս -ի-ով չվերջացող հիմքերի վրայ (հմմտ. անձն, -ին - անձնեայ, բուրդ, -ոյ - բրդեայ), ընդ որում առկա են տարբերակային ձեւեր՝ միջերկրայ - միջերկրեայ. որկորայ - որկորեայ, փողոկրայ - փողոկրեայ. ինչպէս -այ-ք-ի -այ-ը, -եայ-ը նոյնպէս բաղարկուել է օտար կազմութիւնների համապատասխան ձեւերի հետ՝ քաղդեայ - ասոր. xaldāyā, հրեայ - ասոր. īhudāyā, մժնեայ - ասոր. məsalləyānē, այլեւ իրան. ծագման դժնեայ, աշտեայ: քիչ հաւանական է -այ-ի համեմատութիւնը կամայ, ակամայ բառերի -այ-ի հետ, որ գալիս է իրան. -āy ածանցից (սա գոյականներից ածականներ է կազմել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձեայ,
բրդեայ,
եղեւնեայ,
ծաղկեայ,
կնեայ,
մաշկեայ,
արտեայ,
քրիստոնեայ,
այծեայ,
արեւելեայ,
սրտեայ,
փայտեայ,
անձնեայ,
միջերկրեայ,
որկորեայ,
փողոկրեայ,
քաղդեայ,
հրեայ,
մժնեայ,
դժնեայ,
աշտեայ
Մատենագիտություն
ՕԻՅ. Среднеперсидский язык 198
-ԵԱՆ
I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti-
(անմիջական նախաձեւ՝ *-tiyn- կամ *-tiHn-)
Համընկնում է -ունդ, -իստ, -ուստ ածանցներով վերջացող բառերի սեռական-տրականի վերջաւորութեան հետ, որ պարունակում է հ.-ե. *-ti- եւ *-n/n- հիմքային տարրերը՝ *-tiyn- կամ *-tiHn- > -տ/թ/դեան. այս դէպքում -եան-ի համար պէտք է ենթադրել *-iyn- կամ *-iHn- > -եան զարգացումը. պէտք է ենթադրել, որ հետագայում վերջնավանկային *-i-ի անկմամբ -եան-ն ընկալվել է որպէս ինքնուրոյն ածանց եւ տարածվել սկզբնապէս *-i- չպարունակող բառերի վրայ. ածանցի ծագման ընթացքը լավ երեւում է արդ (<*rti-) -արդի եւ արդեան ձեւերի համեմատությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտեան,
աստուածեան,
երեքեան,
եայկեան,
ներբողեան
Տե՛ս նաեւ
-ԵԱՆ
II
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերդեան,
գեղեան,
գիւղեան,
գործեան,
գրեան,
բրթեան,
խոզեան,
հիպատեան,
մոգեան,
մորթեան,
նախարարեան,
նոխազեան,
քաջեան
-ԱՆ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ān
«հոգնակերտ»
փոխատու լեզու՝ իրան. -yān
«հոգնակերտի տարբերակ»
Փոխառուած է իրանական -ān հոգնակերտի -yān տարբերակից, որ, սակայն, դասական պարսկերէնում դրւում էր ā, ī, ō, ū ձայնաւորներով վերջացող բառերից յետոյ. հայերէնում նրա դրուելը բաղաձայններից յետոյ կարող է բացատրուել նրանով, որ այն ոչ թէ ուղղակի փոխառութիւն է, այլ հայ. -եան-ի` իրանական հոգնակերտի հետ բաղարկուելու արդիւնք:
-ԵԱՇ
«խարտեաշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Այս ածանցի առանձնացումը հիմնաւորուած չէ: Նախ` չի հանդիպում խարտ- հիմք, երկրորդ` խարտեաշ բառի ծագումը յայտնի չէ, եւ հնարաւոր չէ պարզել բառի կազմութիւնը փոխատու լեզւում. սակայն հմմտ. -աշ:
Տե՛ս նաեւ
-ԵԱՐ
«բանեար, իշեար, որեար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ero-
(անմիջական նախաձեւ՝ *-ero)
ածանց
Ծագում է հ.-ե. *-ero- (*-ero) ածանցից` նախորդող հիմքային -i- ձայնաւորով, որ ա-ից առաջ փոխուել է ե-ի (հմմտ. բան, -ի): Եթե բան-, որ- հիմքերի դէպքում -ի-ն նախնական է, ապա էշ-ի դէպքում այն հաւանաբար համաբանական է: Հմմտ. նաեւ բարձկնեար (բարձկն), նակնեար (նակն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարձկնեար,
նակնեար
-ԵԿԱՆ
«շայեկան (շահեկան)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Անկասկած, -ական ածանցի տարբերակն է` միացած շահ, -ի «օգուտ» բառի հիմքային -ի-ով ձեւի հետ (*շահ/ -ի- ական > շահ / յեկան):
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։