Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 112 / 454
ԴՕՍՏԱՔԱՆ
(տօզտօքան, տօստօքան, տօստոքանի, տօստօղանի, տօստօզայ)
«մեծ գաւաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ թիւրքական (՞)
Զուգաբանություններ այլ լեզուներում
արեւլ. թրք.
dostayan
թրք.
tostayan
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 698
ԴՕՐԻՔՍ
«վտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ρύαξ
(բուն ձեւը չի հաւաստուած)
«հեղեղ»
(տալիս է ρύαξ «հեղեղ» բառը, բայց չի բացատրւում դօ-ն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 698
ԵԲԵՆՈՍ
(-ի)
(աբանոս, ապանոս, ռպինազ, -ի, -ից)
«եբենոս (ծառ եւ փայտ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. έβενος < եգիպտ. (< նուբ.) hbnj, hbin) (ա-ով սկսվող ձեւերը պարսկական ծագում ունեն
ա-ով սկսվող ձեւերը պարսկական ծագում ունեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եբեն(ն)եայ
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 3-4
ԵԲԻԶԱՂ
«(ճգնավորի) վերարկու, պարեգոտ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թրք. yaponjak
(թերեւս)
Աճառյանը (ՀԱԲ 2, 4) հիշատակում է Թիրաքյանի նշած այս ձեւը՝ հայ. եաբբնճաք գրությամբ, բայց նշում է, որ «բառարաններում չի գտնվում»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
ԵԶ
(-ոյ)
«մեկ, միակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sem-
«մեկ, միասին»
(անմիջական նախաձեւ՝ *sem-gh-)
°
Աճառյանը (ՀԱԲ 2, 4) չի ընդունում, բայց առաջարկում է նույնպես կասկածելի մի ստուգաբանություն՝ արեւելակովկասյան փոխառություն: հմմտ. աբխ., աբազ. zə, za, կաբ., ուբիխ. zzə:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ΐγγια «մեկ» ((Հես.))
լատ.
singuli «առանձիններ»
Մատենագիտություն
Pok. IEW 902
ԵԶՆ
(-ին, -անց)
«եզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ag'h-
«խոշոր եղջերավոր անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *eg'h-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզնանոց,
եզնալուծ,
եզնակ,
եզնախոյ,
եզ(ն)ող,
եզնիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ.
ahē- «կով»
ավ.
azī «երեք տարեկան կով»
մ. հոլ.
ag «խոշոր եղջերավոր անասուն, ար...»
ԵԶՐ
(-եր)
(այլեւ, հարմարեցմամբ՝ եզերտ)
«եզր, սահման, ափ, վերջ, ավարտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eg'h-
«եզր, սահման»
(անմիջական նախաձեւ՝ *eg'her(o)-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզ(ե)րիլ,
եզրակացութիւն,
գետեզր,
ծովեզր,
ծովեզրեայ,
անեզր,
տի-եզերք,
տիեզերախաւս,
տիեզերական
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
éžeras «լիճ»
լատվ.
ezers
հ. սլ.
ezero
ռուս.
озеро
փռյուգ.
Ezara «լիճ» (տեղանուն)
լիտվ.
eže «սահման, սահմանագիծ»
լատվ.
eža «սահման, սահմանագիծ»
Մատենագիտություն
H. IF Anz. 47;
Աճ. ՀԱԲ 6;
Ջհ. СГАЯ 105
ԵԶՐԵՆԻ
«դափնի»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ եբր. ezrah
(հավանաբար)
թերեւս բաղարկված հայ. եզր բառի հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։