Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված
· Էջ 112 / 160
ՄՇԱԿ
-ի, -աց
«մշակ, հողագործ, աշխատաւոր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *mišak(a)-
Փոխառության աղբյուր՝ իրանական *mixsa-ka
հմմտ. խոտ.-սակվ. māssa «դաշտ»։ իրանական աղբիւրից է նաեւ վրաց. muša(ki) «աշխատաւոր» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշակել,
մշակութիւն,
մշակական,
անմշակելի,
մշակոյթ,
մշակութային,
անմշակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակվ.
māssa «դաշտ»
վրաց.
muša(ki) «աշխատաւոր»
Մատենագիտություն
DKS 332-333;
Աճ. ՀԱԲ 335
ՄՈԹԻՆ
«աղոթքի կանչող մահմեդական, կրոնավոր, մուեզզին»
(բրբ.)
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ արաբ. mu’addin
(թերեւս)
«մուեզզին»
Թերեւս փոխառություն՝ արաբ. mu’addin «մուեզզին» բառի հայ. խոսակցական ձեւ:
ՄՈԼ
I
«ծառաբնի մոտ բուսած երկրորդական ճյուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mol-
«հայտնվել, երեւան գալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 338) բխեցնում է հնդեւրոպական *mol- «հայտնվել, երեւան գալ» արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ՄՈԼԻԼ
(-ել)
«խենթանալ, կատաղել, գուշակել»
Բնիկ հնդեւրոպական
Բնիկ հնդեւրոպական. ըստ Աճառյանի (ՀԱԲ 3, 339), զուգահեռներ ունի մի կողմից ալբ. mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն», մյուս կողմից՝ հ. հնդկ. malvá- «հիմար, խենթ» բառերի մեջ, բայց ըստ Պոկոռնու բառարանի (Pok. IEW), արմատը չի որոշվում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլուցք,
մոլութիւն,
մոլարբոյս,
մոլի,
մոլեգին,
գինեմոլ,
դիւացամոլ,
դիւամալ,
դիցամոլ,
իգամոլիլ,
կնամոլ,
մանկամոլ,
մարմնամոլութիւն,
կռամոլ,
շրջմոլիկ,
կռամոլ,
խնդամոլ
Նոր՝
ծխամոլ, սրճամոլ
ծխամոլ, սրճամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն»
հ. հնդկ.
malvá- «հիմար, խենթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 339;
Pok. IEW None
ՄՈՍՈՇ
«գետնաքարշ, դանդաղաշարժ»
(ԲՀ)
Անստույգ
Անստոյգ բառ։ Ծագումն անհայտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անմոմոշական
ՄՈՎԴԱՍ
(մովդաղ)
«միայն»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար առնված է Մովդադ հատուկ անվան մեկնութիւնից
ՄՈՎՐԷ
«դառնութիւն»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ եբր. merer
(թերեւս)
«դառնութիւն»
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 409
ՄՈՐԿԵՂ
(մորխ)
«մի սունկ»
(բբ)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ լատ. morchella
գրական հնաձեւ տառադարձութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
ՄՈՐՃ
(-ոյ)
(մորճ, մորշ, մորջ)
«դալար փոքր ճյուղ, դալար, կանաչ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer-(i)
«տրորել, շփել»
(անմիջական նախաձեւ՝ *morkio- (*morgio-))
միայն *morkio- նախաձեւը կտար *մորճ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորճիկ,
մորճուկ,
մորճել
Մատենագիտություն
Pok. IEW 737
ՄՈՑԵԼ
«վերացնել, դադարեցնել»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *meu-
«հեռացնել, տեղից շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *mou(sk)-)
Հազիվ թե ծագի հնդեւրոպական *meu- «հեռացնել, տեղից շարժել» արմատից (*mou(sk) - > մոց-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անմո(յ)ց
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։