Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱՆՆ
(յուրեանցանն, իմովսանն)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ան¹ ածանցից՝ -ն հոլովով (Աճառյան, ՀԱԲ 2, 242):
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 242
-ԱՆՈՑ
«ամարանոց, ձմերանոց, կողմանոց, թիկնանոց, եզնանոց, աւազականոց»
Ստուգաբանություն ()
Կազմուած է -ան տարրից եւ -ոց ածանցից, ընդ որում -ան-ի ծագումը տարբեր է. այն մասամբ գոյականական հիմքակազմ տարր է` ամարանոց (հմմտ. ամառն, սեռ.-տր. ամարան), կողմանոց, ձմերանոց (-անոց-ի հետագայ միասնական ըմբռնմամբ եւ տարածմամբ` եզնանոց, թիկնանոց), մասամբ, թերեւս, -ան հոգնակերտ-հաւաքականանիշը` աշակերտանոց, աւազականոց, երիտասարդանոց, մասամբ էլ բայական հիմքակազմ տարր` ելանոց (ՆՀԲ-ում չկայ, Լ. Հովհաննիսեան, 194), հեծանոց (եթե կապուած է հեծանեմ բայի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարանոց,
ձմերանոց,
կողմանոց,
թիկնանոց,
եզնանոց,
աւազականոց,
աշակերտանոց,
աւազականոց,
երիտասարդանոց,
ելանոց,
հեծանոց
Մատենագիտություն
Լ. Հովհաննիսեան 194
Տե՛ս նաեւ
-(ԱՆ)ՈՒՏ
«կիզանուտ, վիժանուտ»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *selg'-
եղծ արմատի համար
հ.-ե. արմատ՝ *ordhy-
յորձ արմատի համար
Կազմուած է -ան- հիմքակազմ տարրից եւ -ուտ ածանցից. հոսանուտ (հմմտ. հոսան-ք), հովանուտ (հմմտ. հովան-ոց), յորձանուտ (հմմտ. յորձան-ք), շրջանուտ (հմմտ. շրջան-իմ) ձեւերում -ան-ը պատկանում է հիմքին, եւ անջատելի է -ուտ ածանցը. այդ հիման վրա էլ ախոնդանուտ բառի մէջ -անուտ ածանց չի առանձնացւում, որովհետեւ այս բառը կազմուած է ոչ թե բուն ախոնդ-ից, այլ ախոնդան-(ք) հիմքից. -ան-ով հիմք (*կիզանեմ) պէտք է ենթադրել նաեւ կիզանուտ բառի գոյական սկզբնաձեւի համար։ Ջ. Գրեպինի այն առարկութիւնը, թե ածանցելի հիմքերը բնիկ չեն, ուստի եւ -անուտ-ը ենթաշերտային ծագում ունի հիմնաւոր չէ. Գրեպինը հաշուի չի առել -ան-ով հիմքային ձեւերի առկայութիւնը եւ եղծ ու յորձ արմատների հնարաւոր հնդեւրոպական ծագումը. նշենք, որ նա վրիպում է` -անուտ ածանց առանձնացնելով սասանուտ ձեւերում, որոնք սասան-(ել) հիմքից են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզանուտ,
վիժանուտ,
հոսանուտ,
հովանուտ,
յորձանուտ,
շրջանուտ,
ախոնդանուտ,
սասանուտ
Մատենագիտություն
Greppin 1975, 44, 45
-ԱՆՑ
I
«ածանց»
(քերականական տերմին)
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ հուն. παράγωγον
«ածանց»
Արհեստականօրէն կազմուել է Թրակացու «Քերականական արուեստի» հայ թարգմանչի կողմից անց(անել) բայի արմատից ածանցական ձեւի հետ միասին` հուն. παράγωγον բառի օրինակով. հմմտ. ած-անցուցանել «ածանցել», որտեղ անցուցանել-ը անցանել բայի պատճառականն է. այժմ կապը անցանել >անցնել բայի հետ չի գիտակցւում. հնում անց-ը սակաւադէպ է հանդիպում որպէս բարդութեան բաղադրիչ` դիւրանց. աւելի տարածուած է -զ-անց-ը` երդմնազանց, ուխտազանց եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ած-անցուցանել,
դիւրանց,
երդմնազանց,
ուխտազանց
Տե՛ս նաեւ
-ԱՆՔ
I
«աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ ասոր. purqānā
«փրկանք»
Ծագում է -ան- բայահիմքային տարրից (կազմիչից)` -ք հոգնակերտով, որ այս դէպքում ածանցական արժէք է ձեռք բերել. հմմտ. աղքատանք-աղքատան-(ալ), գտանք-գտան-(ել), երկութան-ք -երկութան-(ալ), զառածանք-զառածան-(ել), զարման-ք-զարման-(ալ), յանցան-ք-յանցան-(ել), լուծան-ք-լուծան-(ել) եւ այլն. եթե կան բայական զուգահեռն` -ան-ով եւ առանց -ան-ի ձեւեր, ապա -ան-ք-ով ձեւերը կազմուել են -ան-ով ձեւերից` մարթանք-մարթան-(ալ) եւ մարթ-(ել), լուտան-ք-լուտան-(ալ) եւ լուտ-(ալ). հետագայում -ան-ք-ը համաբանութեամբ անուններ է կազմել նաեւ -ան-ից զուրկ հիմքերից` աղաչել - աղաչան-ք, մաղթ-ել-մաղթ-ան-ք, ողորմ-իլ-ողորմ-ան-ք եւ այլն. -ան-ք-ի կայունացման եւ տարածման համար քիչ դեր չեն խաղացել իրանական բայահիմքից ածական անուններ կազմող -ān-ով, մասամբ, նաեւ ասորական -ānā-ով հիմքերը (հմմտ. փրկանք < ասոր. purqānā). ճիշտ չէ Գրեպինը (Greppin, 1975, 43)` նշելով, թե «-անք ածանցը երեւան է գալիս միայն ենթաշերտային ծագման արմատների հետ (՞) եւ նմանապէս ինքն էլ պիտի լինի ենթաշերտային ծագման»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաչանք,
աշխատանք,
եպերանք,
մաղթանք,
աղքատանք,
գտանք,
երկութանք,
զառածանք,
զարմանք,
յանցանք,
լուծանք,
մարթանք,
լուտանք,
ողորմանք,
փրկանք
Մատենագիտություն
Greppin 1975, 43
-ԱՆՔ
II
«Մարեմանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
Հաւանաբար ծագում է իրանական հայրանուանական ածանցից` -ք հոգնակերտով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Մարեմանք
ԱՇ
(-աշ)
«հիմար, խենթուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
գալիս է ենթաշերտային ինչ-որ լեզվից (ուրարտերենի՞ց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղուաշ,
բթուաշ
ԱՊԱՆ
(-(ա)պան)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -pān
Կարելի է առանձնացնել -պան տարրը, որը ծագում է իրան. -pān ածանցից (ուշ` -bān) եւ հանդիպում է իրանական շատ փոխառություններում.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարպան,
դրանապան,
լանջապան,
բարապան,
դատապան,
պաշտպան
ԱՊԱՆԱԿ
(-(ա)պանակ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -pānak
որի առանց -ak-ի ձեւերից է -պան ածանցը.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լանջապանակ,
կշտապանակ
Տե՛ս նաեւ
ԱՊԱՏԻԿ
(-(ա)պատիկ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է պատ-ել բայի արմատից` -իկ ածանցով. երկպատական բառի մէջ պատիկ-ի փոխարէն առկա է պատական ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքպատիկ,
երկպատիկ,
եւթնապատիկ,
ամենապատիկ,
հարիւրապատիկ,
յաւգնապատիկ,
յոլովապատիկ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։