Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԻՆԱՏ
«աղքատ, խեղճ, թույլ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *spen- «հենել» արմատի հետ, որ հիշատակում է Աճառյանը (ՀԱԲ 4, 505)։ Թերեւս կապ ունի փանաք հոմանիշի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Տե՛ս նաեւ
ՓԻՆՁ
«գոգուն, ծղոտ, նեցուկ, հենարան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ վրացերեն bunči
«չոր ու հաստ փայտի կտոր»
Կա վրացերեն bunči «չոր ու հաստ փայտի կտոր» ձեւը, որի կապը հայերեն բառի հետ պարզ չէ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
ՓՆԹԻ
«կեղտոտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է փին «աղբ» բառից եւ -թի վերջածանցից, որի ծագումը պարզ չէ: Աճառյանը (ՀԱԲ 4, 507) նույնացնում է թի «բահ, թիակ» բառի հետ եւ փնթի բառը մեկնում իբրեւ «աղբի թի»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
ՓՆՏՐԵԼ
(փնդրել)
«պահանջել, փնտրել, որոնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապված է պտտել բառի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ՓՈՇԻ
(-ւոյ, -եաց)
«փոշի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կապված է փշուր բառի հետ (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոշոտ,
փոշոտիլ,
փոշիաձեւ,
փոշեթափախ,
դեղափոշի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 516
Տե՛ս նաեւ
ՓՈՇԿ
«բրիթք, գոմաղբ»
Ստուգաբանություն ()
Կապված է փոշի բառի հետ (տե՛ս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
Տե՛ս նաեւ
ՓՈՐ
II
«ձոր, ձորագավառ»
(տեղանուններ)
Ստուգաբանություն ()
Նույնն է նախորդի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Ձորափոր,
Կողբափոր,
Բակափոր,
Միափոր,
Ամենափոր
Մատենագիտություն
H. AG 387;
Աճ. ՀԱԲ 519
ՔԱՂՈՑ
«հայոց տոմարի հինգերորդ ամիս»
(տոմարական)
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
Կապված է քաղ «նոխազ» բառի հետ (քաղոց «անասնոց խառնոք»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 544
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։