Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված
· Էջ 111 / 160
ՄԵՂ
(-ի, -աց)
«մեղք, հանցանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel-
«սխալուել, խաբել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղանք,
մեղանչել,
մեղաւոր,
մեղապարտ,
անմեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
mēlas «ստախօսութիւն»
լատվ.
máldīt «սխալուել»
հուն.
μέλεος «զուր, անօգուտ, խեճուկ, թշուառ»
խոլ.
mell «մեղք, հանցանք»
Մատենագիտություն
H. AG 473;
Աճ. ՀԱԲ 298
ՄԵՍՍԵԼԻՈՆ
««սինձ» (ԲՀ)»
(բուս.)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. μέσπιλον
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ՄԵՏՐԱՊՈԼԻՍ
«մայրաքաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μητρόπολις
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 307
ՄԵՏՐԱՊՕԼԻՏ
(-ի-ա)
(մետրոպոլիտ, մետրոպօլիտ)
«մայրաքաղաքի արքեպիսկոպոս»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μητροπολίτης
Մատենագիտություն
H. AG 365;
Աճ. ՀԱԲ 307
ՄԷԳ
(-ի, -աց, այլեւ -ով)
«մեգ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meigh-
«մշուշապատ»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միգախառն,
միգապատել,
միգապատ,
շոգիամէգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mēghá «ամպ»
հ. հնդկ.
mih «մշուշ»
հուն.
ómíxlē
լիտվ.
miglà
ռուս.
mglá «մեգ, մշուշ, մառախուղ»
Մատենագիտություն
H. AG 474;
Աճ. ՀԱԲ 311
ՄԻԳԱԼԻՍ
«սրընչակ, մկնաքիս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μυγαλέη
(տառադարձութիւն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 319-320
ՄԻՇՏ
«միշտ, շարունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *mišt
Աղբյուր՝ ավ. mišti-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշտաբուղխ,
մշտագնաց,
մշտակատար,
մշտընջեան,
մշտընջենական,
մշտընջենակաց,
մշտընջենանալ,
մշտընջենաւոր,
մշտերգելի,
միշտամեղ
Նոր՝
մշտադալար, մշտաժպիտ, մշտածիծաղ, մշտարթուն
մշտադալար, մշտաժպիտ, մշտածիծաղ, մշտարթուն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 534
ՄԼՆԱԿ
«փորձաքար»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս բաղկացած է ինչ-որ *մլին կամ *մլուն անծանոթ հիմքից եւ -ակ վերջածանցից:
ՄԽԻԹԱՐ
«մխիթարություն, սփոփանք, մխիթարող»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Չունի հավաստի ստուգաբանություն: Մառը եւ նրա հետեւողությամբ Աճառյանը (ՀԱԲ 3, 328-329) բխեցնում են մի խիթար «մի վախենա, հոգ մի տանիր» կապակցությունից, որ կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխիթարել,
մխիթարական,
անմխիթար
Մատենագիտություն
ՀԱԲ 328-329
ՄԿՐՏԵԼ
«լվանալ, մկրտել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *(s)meukh-
(անմիջական նախաձեւ՝ *(s)meug-)
o-ձայնդարձ, *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)
Կազմությամբ զուգահեռ է մխրճել բային, որ հավանաբար գալիս է մուխ «մխում» արմատից։ Այս դեպքում մկրտել բայի *մուկ- արմատն էլ գալիս է հնդեւրոպական *(s)meukh- արմատի *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկրտիչ,
մկրտություն,
մկրտատուն,
մկրտարան
Նոր՝
մկրտչական
մկրտչական
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։