Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 111 / 344
ԹԱՂԱՐ
«կոնաձեւ խեցաման (ուշ՝ ծաղկաման)»
Փոխառություն
Աղբյուր՝ չաղաթ. tayar < պ. tayar) «սափոր»
«պնակաձեւ կավե աման»
Սխալ է բխեցումը հնդեւրոպական աղբյուրից (Pok. IEW 1, 1061)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալաթաղար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 146;
Pok. IEW 1061
ԹԱՂԵԼ
«թաղել, հողի մեջ ծածկել, ծածկել, պահել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel-
«հարթ, հարթ գետին, տախտակ»
(անմիջական նախաձեւ՝ *tol-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղակից,
թաղելութիւն,
թաղումն,
թաղմանական,
անթաղ,
անթաղան,
դիաթաղ,
ձիւնաթաղ,
պարանոցաթաղ,
տղայաթաղ,
քահանայաթաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tellus «երկիր. թաղամաս»
հ. իռլ.
talam «երկիր»
Մատենագիտություն
Pok. IEW 1061;
Ջահ. ՀԼՊ 153
ԹԱՂԹ
II
«թալ մոխրաթելուկ, հոռոմթելուկ, սարմախս, արջակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tāl-
«աճել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *təl-t-)
արմատից (*təl-t- > թաղթ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղթիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τηλις «հոռոմ-չաման, սարմախս»
ԹԱՂԻ
«բուսանուն (°) կամ թաղիք (°)»
Անստույգ
Անստույգ իմաստով բառ: Աճառյանը (ՀԱԲ 2, 147) հնարավոր է համարում նույնացնել թաղիք բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Տե՛ս նաեւ
ԹԱՂԻԿ
«կանկառ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է բառարանի akanta leukē հոդվածի հայ. տառադարձությամբ՝ ականթաղիկէ. կառն բառահոդվածի ական թաղիկ է կառն մասնատմամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
ԹԱՄ
«թշնամի»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԹԱՄԱՇԱՅ
«հանդես, տեսարան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tamaša
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 148
ԹԱՄԱՐԻՄ
«օրհնություն»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
եբրայական աղբյուրից (հմմտ. հգն. -իմ վերջավորությունը)
ԹԱՄԲ
(-ի, -աց)
(թամպ)
«թամբ, համետ, կենդանու ազդր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *temp-
«ձգել»
(անմիջական նախաձեւ՝ *tmp-)
հայ-գերմանական զուգաբանություն: Աճառյանը (ՀԱԲ 2, 148) այս ստուգաբանությունը դնում է կասկածելիների մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբել,
թամբահարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
pamb «ուռած, հաստ»
Մատենագիտություն
Pok. IEW 1064-1065;
Աճ. ՀԱԲ 148
ԹԱՄԲԱՏ
(թմբատ)
«ցնցոտի, բուրջ»
Ծագումն անհայտ է
-ատ-ը կարող է ածանց լինել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբատեակ,
թամբատակ,
թամբատոց
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։