Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 111 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅՇ (ուշ՝ գուշ) «զգո՛ւյշ, զգուշացի՛ր, գուցե»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gōš
Աղբյուր՝ պ. gōš
Աղբյուր՝ ավ. gaoša
Աղբյուր՝ հ. պ. gauša
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուշանալ, գուշուրեայք, զգոյշ, զգուշագոյն, զգուշանալ, զգուշաւոր, անզգոյշ, բազմազգուշակի, հանապազազգոյշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. gaoš «լսել»
Մատենագիտություն
H. IF 464; Աճ. ՀԱԲ 578
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅՐ «գուրգուրանք, համակրանք»
Ծագումն անհայտ է (թերեւս)
այլեւ, թերեւս, բրբ. գուրալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջագուրել, ողջագուրանք, գուրգուրալ, գուրգուրանք, գուրալ
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԳԵՂ «շաղգամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ογγύλη, γογγυλίς
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 578
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԳԻԱՐԻՈՆ «աղքատներին կամ զինվորներին նվիրաբերվող մթերք կամ դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γογγιάριον < լատ. congiarium
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 579
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆՁ (գունձ, գունճ) «խեղանդամ, հաշմանդամ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. gunj (թերեւս) «սապատավոր»
թերեւս իրանական աղբյուրի՞ց. հմմտ. պ. gunj «սապատավոր» (՞)։ Աճառյանը (ՀԱԲ 1, 579) սրա հետ միացնում է քրդ. գոնջ(ո) «մեծ, խոշոր» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոնձանալ, գոնճանալ, գոնձութիւն
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 579)
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՉ «գոչյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uekʷ- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *uokʷio-)
Աճառյանը (ՀԱԲ 1, 580) համարում է հնդեւրոպականից անկախ բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոչել, գոչիւն, գոչումն, երկնագոչ, բարձրագոչ, ահեղագոչ, հրապարակագոչ, մեծագոչ, յոգնագոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vākti «ասում է, խոսում է»
հ. հնդկ. vākyam «խոսք, ասույթ»
ավ. vaxš
լատ. vox «ձայն, ասույթ, բառ»
հուն. επος «բառ, խոսք»
թոխ. Ա uwak «ձայն»
թոխ. Բ wek «ձայն»
Մատենագիտություն
Pok. IEW 1136; ՀԱԲ 580
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ I «գոչյուն, բղավոց, կռիվ, բառ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- (անմիջական նախաձեւ՝ *ghor-s-) բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ, գոռումն, գոռութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gharghara «հնչյուն, բնդյուն, քրքիջ»
հ. անգլ. gierran «հնչել, ժվալ, ճչալ, ճռնչալ, շաղակրատել»
ռուս. гаркать «գոռալ, գոչել, բղավել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ II «խրոխտ, հպարտ, ահավոր, սարսափելի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ սողդ. vure (γwrk) (թերեւս) «խրոխտ, հպարտ, մեծամիտ»
Աճառյանը (ՀԱԲ 1, 580-581) միացնում է գոռ «գոչյուն» բառի հետ։ Կապ ունի՞ արդյոք սրա հետ գոռոզ «խրոխտ, հպարտ, ամբարտավան» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ, գոռական, գոռումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. garkha «ծանր. պատվարժան, ակնածելի»
ավ. geura
հ. հնդկ. gurú «ծանր»
Մատենագիտություն
Ջահ. None; ՀԱԲ 580-581
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ III «մահմեդականի գերեզման»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. gor
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 581
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈԶ (-ի, -ից, -աց) «հպարտ, խրոխտ, բռնակալ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույն ծագումն ունի, ինչ գոռ համիմաստ բառը (տե՛ս), որի համար մենք ենթադրել ենք իրանական աղբյուր, սակայն դժվարություն է հարուցում -ոզ-ը, որի բնույթը պարզ չէ. կա բարբառային տկլոզ, որ զուգահեռ ունի տկլոր ձեւի մեջ. խոխոզ «ահավոր, խրոխտ» եւ կոկոզ «մեծամիտ, հպարտ» բառերը, թերեւս կրկնավոր են, եւ նրանց մեջ -ոզ-ը չի առանձնանում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռոզութիւն, գոռոզանալ, գոռոզաբար, գոռոզասաստ
Տե՛ս նաեւ