Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 110 / 240
ԿՂՈՒՌ
«մորթինանման մի բույս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վել)»
(անմիջական նախաձեւ՝ *gēlbh-)
*-b(h) ածականով
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վել)» արմատի հետ՝ *-b(h) ածականով (*gēlbh- կղպ-՞):
ԿՄԻԼ
«վնասվել, փչանալ» կամ «կոտրվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել»
բնիկ հնդեւրոպական՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ինքնակմեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ճմլել, ճմռել
նորվ.
kumla «ճմլել, ճմռել»
հ. իսլ.
kumla «ճզմել, ճմլել»
լիտվ.
gumuluoti «ճմռել, ճզմել»
ռուս.
жать (жму ) «սեղմել»
ԿՆԱՓ
«մի փշոտ բույս, որ օգտագործվում է կապերտները մաքրելու համար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κνάφος
Փոխառություն՝ հուն. κνάφος:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
ԿՆԲԻԼ
(կմբիլ, կամբիլ, դամբիլ)
«մի բույս` mallotus philippinensis կամ echinops»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qanbīl
Փոխառություն՝ արաբ. qanbīl:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
ԿՆԴՐՈՒԿ
(-ի, -աց)
«մի անուշահոտ խեժ, ընտիր խունկ, լիբանոս, կնդրուկ, մագսաթե»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kundurūk
Աղբյուր՝ պ. kundur
«կնդրուկ»
Աղբյուր՝ պ. kundurū
«մագսաթե»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` *kundurūk:
Մատենագիտություն
H. AG 218;
Աճ. ՀԱԲ 607
ԿՆԻԻՆ
«մի խոտաբույս` ձղեմ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gen-
«սեղմել»
(անմիջական նախաձեւ՝ *g(ē)nibh-)
արմատից` *g(ē)nibh- (?)
ԿՇԻՌ
(-ոյ)
«կշեռք, կշռաքար, նժար, կշիռ, քաշ, ծանրություն, քննություն, ոտանավորի չափ, մի կենդանակերպ՝ Կշեռք, համարժեք, համարժեքորեն, համարժեքություն»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. gišrinnu(m)
Աղբյուր՝ շումեր. (՞)
Փոխառություն՝ ակկադ. gišrinnu(m) (<Շումեր)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
ԿՇԿՈՌ
«հանգույց, կապ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-(s)-
«պտտել, ոլորել, հյուսել»
(անմիջական նախաձեւ՝ *gōrs-gōrs-)
կրկնավոր
կրկնավոր՝ *gōrs-gōrs- *ger-(s)- «պտտել, ոլորել, հյուսել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կշկուտ,
կշկոռտուն,
կոչկոռտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
karra «կծկվել, ոլորվել, միահյուսվել»
ԿՇՏԱՊԱՆԱԿ
(-ի)
(սխալմամբ՝ կշտամբանակ)
«մի զարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kušt(a)pānak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *kušt(a)pānak` kušt «կող» եւ pānak «պահպանակ»
Մատենագիտություն
H. AG 172;
Աճ. ՀԱԲ 612
ԿՈՁԵՌ(Ն)
«անչափահաս մանուկ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 2, 613-614) կոզոն «ուղտի ձագ» բառի հետ միասին ծագած է համարում ակկադերենից՝ ենթադրելով այն արաբ. jazūr «մորթելու ուղտ» բառի (ըստ Աճառյանի՝ «ուղտ կամ ուղտի ձագ») հիման վրա, որ ծագում է jzr «մորթել, սպանել» արմատից։ Անհավանական է։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613-614
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։