Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 110 / 454
ԴՐԱԽ
«կպած աղտ, կեղտ»
Փոխառություն (թերեւս)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրախանք
ԴՐԱԽՏ
(դրաստ), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից
«պարտեզ, դրախտ, եդեմ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. draxt < պ.) drhxt «պարտեզ (գերեզմանի առջեւ)»
«ծառ»
Աղբյուր՝ ասոր. (< պ.) drhxt
«պարտեզ (գերեզմանի առջեւ)»
հմմտ. մ. պ. draxt, պ. diraxt «ծառ», ասոր. (< պ.) drhxt «պարտեզ (գերեզմանի առջեւ)»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրախտաբաց,
դրախտապան,
դրախտատունկ,
դրախտանուն,
դրախտանալ,
դրախտաբնակ,
դրախտային,
դրախտանման,
դրախտավայր
Մատենագիտություն
H. AG 145;
Աճ. ՀԱԲ 691
ԴՐԱԿՈՆՏԷՍ
«վիշապաձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δρακοντες
«δράκων-ի հգն. ձեւը»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 691
ԴՐԱՆՁԵԼ
(բբ)
«ապստամբվել»
Անստույգ (թերեւս)
-անձ-ը թերեւս ծագում է իրան. (հ)anj-ից (հմմտ. նա-հանջ, պա-հանջ)
ԴՐԱՍԱՆԳ
-ի, -աց
«դռան ծաղկյա զարդ (տոնի ժամանակ)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս բաղադրված է հայ. դր- «դռան» (հմմտ. դր-անդի) բաղադրիչով, բայց հայտնի չէ սանգ-ի ծագումը
ԴՐԱՎԵՐՍ
«խաչի թեւ»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. travers
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 692
ԴՐՈՇ
Ստուգաբանություն
առանձնացնում է «դրոշ» եւ «կուռք» իմաստները եւ վերջինս թողնում չստուգաբանվածների շարքում
Մատենագիտություն
H. AG 147;
Աճ. ՀԱԲ 697
ԴՐԱՇԱԿ
(դրօշակ), -ի, -աց
«դրոշակ, դրոշ, բնանցք, փեշ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *drafšaka
Աճառյանը տարբերում է երկու իմաստները եւ առաջին իմաստով բառերը համարում հայերեն ինքնուրույն կազմություններ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
ԴՐԴԵԼ
«դրդել, շարժել, գրգռել, հորդորել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhreibh-
«քշել, մղել, հրել, դրդել»
(անմիջական նախաձեւ՝ *dhribh-t-)
*-t- ածանցական բաղադրիչով
Պատկերավոր կազմություն: Հազիվ թե որեւէ կապ ունենա *dhreibh/*dhribh- «քշել, մղել, հրել, դրդել» արմատի հետ՝ *-t- ածանցական բաղադրիչով՝ *dhribh-t:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դ(ր)դուել,
դրդումն,
դրդիչ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։